Լոնդոնի արեւելյան մասի Ֆորեսթ Գեյթի շրջանում հուլիսի 27-ին փոխհրաձգությունը ոստիկանության եւ մի փումբ մարդկանց միջեւ ավարտվել է երեք մարդու ձերբակալմամբ:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը Կորեայի 1950 – 1953 թվականների պատերազմի ավարտի՝ հուլիսի 27-ին նշվող 65-րդ տարելիցի առթիվ այցելել է Փյոնան Նամդոյի նահանգում Չինացի ժողովրդական կամավորների հուշագերեզմանոց, որտեղ հարգել է Մաո Ցզեդունի ավագ որու՝ Մաո Անյինի հիշատակը, որը զոհվել է ամերիկյան ռազմաօդային ուժերի ավիահարվածի հետեւանքով:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 26-ին շնորհակալություն է հայտնել ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունին ամերիկացի զինծառայողների աճյունները հայրենիք վերադարձնելու համար, որոնք պատերազմի տարիներին զոհվել են Կորեական թերակղզում: Համապատասխան հաղորդագրությունը նա զետեղել է Twitter-ում:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերն առեւտրի հարցերի շուրջը կայացած բանակցությունների ավարտից հետո ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին է նվիրել Լյուքսեմբուրգի զինվորական գերեզմանոցի պատեկրով լուսանկար:
Հայաստանում զարգացման ծրագրերին են անդրադարձել մի շարք դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչները: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
«Ավելի պարզ արդյունքն այն է, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը միայն օգուտ կտա Հայաստանին՝ հաշվի առնելով կառույցի կայացածությունը ու փորձը»,- ասաց Ցինցաձեն:
Վաշինգտոնում Վլադիմիր Պուտինին աշնանն այլեւս չեն սպասում: Նախագահ Թրամփի ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ «նախագահ Պուտինի հետ հաջորդ երկկողմ հանդիպումը պետք է տեղի ունենա վհուկների որսի ավարտից հետո, հաջորդ տարի»:
Գերմանիայի էկոնոմիկայի եւ էներգետիկայի նախարար Պետեր Ալթմայերը «լավ սկիզբ» է համարել առեւտրի շուրջն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ բանակցությունները Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ժան Կլոդ Յունկերի հետ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Յոհաննեսբուրգի Sandton կոնֆերենց-կենտրոն, որտեղ տեղի են ունենում BRICS-ի (Բրազիլիա, ՌԴ, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) հոբելյանական տասներորդ գագաթնաժողովի միջոցառումները:
«Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Գյումրիում գտնվող 102-րդ ռուսական ռազմաբազան Հայաստանի Հանրապետության անվտանգության համակարգի շատ կարևոր մաս է կազմում:
Հայաստանը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում շատ բան ունի ասելու ու ճշգրտելու: «Արմենպրես»-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:
Ականատեսները հուլիսի 26-ին հայտնել են Պեկինում ԱՄՆ-ի դեսպանատան այցագրային կենտրոնի շենքի մոտ որոտած պայթյունի մասին:
Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունները պետք է լինեն առանց մութ անկյունների
Ճապոնիայում մահապատժի են ենթարկել «Աում Սինրիկյո» ծայրահեղական աղանդի վեց անդամների:
ԱՄՆ-ը փորձում է Նիկարագուայում ձախողել ազգային երկխոսությունը՝ կոչ անելով անցկացնելու պետության ղեկավարի վաղաժամկետ ընտրություններ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս արտասահման կատարած՝ իր ուղեւորության ընթացքում խիստ նկատողություն է արել օգնականներին, որ նրանք CNN հեռուստաալիքը միացրել են իր կնոջ՝ Մելանյայի անձնական հեռուստացույցին, որը գտնվում է նախագահական ինքնաթիռում:
Վերջին շրջանում խնդրահարույց մի շարք փաստերի առջեւ կանգնած ԱՄՆ-ի նախագահը մտածում է հետախուզության նախկին բարձրաստիճան 6 անձանց գաղտնի տեղեկություններ ստանալու իրավունքից զրկելու մասին։ Պատճառն իրեն քննադատող նրանց հայտարարություններն են։
«Պաշտպանության նախարարները փորձում են լցնել այն բացը, որը սովորաբար լցվում է բանակցությունների ընթացքում ԱԳ նախարարների և միջնորդների միջև»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ամերիկացի քաղաքական վերլուծաբան Փոլ Սթրոնսկին:
Նվազագույնը 183 մարդ է մահացել Սիրիայի հարավում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով:
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Հայաստանի պատվիրակության կազմում այցելել էր Նյու Յորք ՄԱԿ-ի գրասենյակ: Նախարարը մի շարք հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի ղեկավար անձնակազմի, այդ թվում գլխավոր քարտուղարի հետ:
«Չի եղել մի փուլ, երբ կողմերն այսքան հաճախ խոսեն պատերազմի հնարավորության, ռազմական պատասխաններ տալու պատրաստակամության մասին` բացառելով խնդրի բանակցային ձևաչափով կարգավորումը»:
Անցյալ տարի միջազգային առեւտրում ԱՄՆ-ի կորուստները կազմել են 817 միլիարդ դոլար:
Տասնամյակներ շարունակ թուրքական կառավարությունը չափազանցված պատկերացում է ունեցել հայկական սփյուռքի մասին, այն ներկայացնելով որպես համաշխարհային վիթխարի ուժ: Վերջին տարիներին Ադրբեջանը վարակվել է միևնույն վախով հայկական սփյուռքի նկատմամբ:
Յոհաննեսբուրգում հուլիսի 25-ին բացվել Է BRICS-ի պետությունների ղեկավարների տասներորդ գագաթնաժողովը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը մեկնում է Սանկտ-Պետերբուրգ՝ մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հանդես է եկել ռազմական բնագավառում բարեկամական երկրների հետ համագործակցության ընդլայնման օգտին, որոնց թվում նշել է Ռուսաստանը, Չինաստանը, Թուքիան եւ Իրանը:
Եվրամիությունը սուգ է հայտարարել Հունաստանում անառային հրդեհների ժամանակ տասնյակ մարդկանց զոհվելու կապակցությամբ: Եվրախորհրդարանում Եվրոպայի ինստիտուտների նստավայրերի առջեւ խոնրահել են դրոշները, հաղորդել է ՏԱՍՍ-ն իրադարձությունների վայրից:
Ի՞նչ ասել է ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ. ամենամատչելի ձևակերպմամբ՝ հաշվի առնելով ազգային և պետական շահը, և, առաջին հերթին պետության անվտանգությունը, քաղաքական հնարավորի արվեստի սահմաններում օրվա իշխանությունների կողմից ինքնուրույն և համարժեք քաղաքականության իրականացում:
Հունաստանում անտառային հրդեհների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 79-ի:
Պակիստանում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել Է 28-ի, 40 մարդ վիրավորվել է: