ԱՄՆ-ի Տրանսպորտի անվտանգության վարչությունը (ՏԱՎ) քննարկում է երկրի ավելի քան 150 ոչ մեծ օդանավակայաններում ուղեւորների եւ ուղեբեռի ստուգումները վերացնելու առաջարկությունը, ինչը կօգնի տարեկան խնայել 115 միլիոն դոլար:
«ՀՀ իշխանությունները երկրի ներսում լուրջ մարտահրավեր ունեն»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ամերիկացի քաղաքական վերլուծաբան Փոլ Սթրոնսկին՝ անդրադառնալով ՀՀ նորընտիր իշխանությունների արտաքին ու ներքին մարտահրավերներին:
Ֆիլդսյան մրցանակի դափնեկրից գողացել են մեդալը Ռիո դե Ժանեյրոյում կայացած պարգեւատրումից շատ չանցած:
Հրապարակվել է ավտոմեքենայի լուսանկարը, որով տեղաշարժվել են Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում սպանված ռուսաստանցի լրագրողները:
Apple ընկերությունը դարձել է առաջին կազմակերպությունը, որի շուկայական կապիտալը գերազանցել է մեկ տրիլիոն դոլարը:
«Հայաստանը դադարել է Ռուսաստանի համար հասկանալի հարաբերությունների սուբյեկտ լինել։ Այն, ինչ տեղի է ունենում այսօր, կտրուկ տարբերվում է այն իրավիճակից, երբ շատ որոշումներ ընդունվում էին՝ հաշվի առնելով Մոսկվայի հավանությունը»։
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնը դեկրետային արձակուրդից հետո վերադարձել է իր պարտականությունների կատարմանը:
Էյֆելյան աշտարակը երկրորդ օրն անընդմեջ այցելուների համար փակ է անձնակազմի գործադուլի պատճառով:
ԱՄՆ Սենատորները Կոնգրեսի օրակարգ են մտցրել օրենքի նախագիծ, որով առաջարկում են խստացնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները:
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընից նոր նամակ է ստացել:
«Սա այն դեպքերից է, երբ ներքին քաղաքականությունն ազդեցություն է ունենում արտաքին քաղաքականությանն վրա»,- այսօր հրավիրված քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ խոսելով ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտնի հայտարարության մասին։
Օգոստոսի 2-ին ֆրանսիական Ալպերում Մոնբլան բարձրանալիս զոհվել է երեք ալպինիստ:
Ռուսաստանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Մոհամադ Ջավադ Զարիֆը օգոստոսի 2-ին Սինգապուրում քննարկել են սիրիական պրոբլեմատիկան, իրանական միջուկային գործարքը եւ առաջիկա Կասպիական գագաթնաժողովը:
Գոլանի բարձունքներում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի՝ 2012 թվականին դադարեցված գործունեությունը կարող է վերսկսվել, խաղաղապահներն արդեն կատարել են առաջին պարեկումը:
«Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Ռուսաստանի պաշտոնատար անձինք որևէ կոշտ գնահատական չէին հնչեցրել, դրա համար էլ Լավրովի վերջին հայտարարությունը նման ռեզոնանս ստացավ»:
Նա գտնում է՝ Հայաստանը պետք է նման հարցերը նախօրոք քննարկի Ռուսաստանի հետ, իսկ Ռուսաստանը պետք է հասկանա, որ նոր սերունդ է եկել, որը հարցերը պարտադիր ձևով սեղանի շուրջ չի որոշում, այլ օգտագործում է իր սուվերենության իրավունքը:
500 հազարից ավելի մարդ հանրագիր է ստորագրել ի պաշտպանություն Մեծ Բրիտանիայում Brexit-ի հարցի շուրջ նոր հանրաքվեի անցկացման, որը երկրի քաղաքացիներին թույլ կտար վճռորոշ խոսքով հանդես գալ հետագա համագործակցության մասին Եվրամիության հետ կնքված ցանկացած համաձայնագրի վերաբերյալ:
Կուբայի մայրաքաղաքը Կարիբյան ավազանի արեւմտյան ափի լավագույն ուղղությունն է կրուիզային զբոսաշրջության համար:
«Կոմերսանտ» թերթն իմացել է Մոսկվայի «նյարդայնության» մասին Հայաստանի նախկին առաջնորդների հետապնդման պատճառով։
Իտալիայի առողջապահության նախարարությունը անոմալ տապի պատճառով, որն այս շաբաթ հաստատվել է Ապենիններում, եղանակային սպառնալիքի «կարմիր» (ամենաբարձր) մակարդակ է սահմանել երկրի 18 խոշոր քաղաքներում։
Պակիստանի հյուսիսի Հայբեր-Պահտունհվայի նահանգում առնվազն 24 երեխա է տուժել բեռնատարին դպրոցական ավտոբուսի բախվելու հետեւանքով:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունին ամերիկացի զինծառայողների աճյունների վերադարձմանն աջակցելու համար, որոնք զոհվել են Կորեական թերակղզում պատերազմի տարիներին, եւ հայտարարել է, որ անհամբերությամբ է սպասում նրա հետ նոր հանդիպմանը։
Մեքսիկայի Ստորին Հյուսիսային Կալիֆոռնիայի նահանգի Մեխիկալի քաղաքի շրջանում ավելի քան 70 մարդ է մահացել տապից:
«Коммерсант»-ը գրում է, որ Մոսկվայի և Երևանի հարաբերություններում առաջացած պառակտումը կարող է բացասական ազդել Հայաստանին ռուսական զենքի մատակարարման վրա:
Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է, որ օգոստոսի 2-ից երկիրը դադարեցնում է վառելիքի ու գազի մատակարարումը Գազայի հատվածին։
Հայաստանում տեղի ունեցած խաղաղ ցույցերն ու թավշյա հեղափոխությունը կարող են օրինակ ծառայել ժողովրդավարության տենչացող այլ ժողովուրդների համար: Այս մասին նախագահ Թրամփին ուղղված իրենց նամակում հայտնել են Միացյալ Նահանգների չորս տասնյակից ավելի կոնգրեսականներ, ովքեր ԱՄՆ-ի նախագահին կոչ են արել հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը 2017 թվականին խափանել է Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ)՝ Կատար ներխուժելու պլանները, ինչը կարող էր դառնալ նրա պաշտոնաթողության պատճառներից մեկը:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը՝ Իրանի զինված ուժերի ընտիր ստորաբաժանումը, առաջիկա 48 ժամվա ընթացքում ընդգրկուն զորավարժություններ կանցկացնի Պարսից ծոցում:
ԱՄՆ-ի Սենատը օգոստոսի 1-ին քվեարկել է2019 ֆինանսական տարվա 717 մլրդ դոլարի չափով ռազմական բյուջեի օգտին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է 200 միլիարդ դոլար արժողությամբ չինական ապրանքների ներմուծման մաքսերը ոչ թե 10 տոկոսով բարձրացնելու, ինչի մասին նա ասում էր ավելի վաղ, այլ 25 տոկոսով բարձրացնելու հարցը: