Միացյալ Նահանգներն իրանական միջուկային ծրագրի շուրջը Ռուսաստանի եւ Չինաստանի հետ համատեղ աշխատելու հույս ունի, չնայած լուրջ տարաձայնություններին, որոնք կարող են Վաշինգտոնի մոտ գոյություն ունենալ Մոսկվայի եւ Պեկինի հետ այլ հարցերի շուրջը:
ԱՄՆ-ի նախագահի վարչակազմը փետրվարի 19-ին Կոնգրեսին կներկայացնի «Հյուսիսային հոսք – 2» գազատարի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցների մասին զեկույցը:
Ինչպես հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, խաղաղապահներն իրավիճակի շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում 27 դիտակետերում և հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը: Նշվում է, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «Քրդական գործոնը Մերձավոր Արեւելքում այսօր վերածվել է աշխարհաքաղաքական բախումների գործիքի: Իրաքի հյուսիում եւ Սիրիայի հյուսիս-արեւելքում քրդական ինքնավարությունների ձեւավորումն արդեն երկար ժամանակ է, ինչ Թուրքիայի համար լուջ սպառնալիք է դարձել:
Բալթյան երկրներում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 2 հազար 69 նոր դեպք, դրանցից 708-ը՝ Լատվիայում, 365-ը՝ Լիտվայում, 996-ը՝ Էստոնիայում:
Տոկիոյի Օլիմպիական եւ Պարալիմպիկան խաղերի պատասխանատու նախկին նախարար Սեյկո Հեասիսոտոն, որն օլիմպիական մեծ փորձ ունի, իդեալականորեն համապատասխանում է «Տոկիո-2020»-ի կազմակերպական կոմիտեի նախագահի պաշտոնին:
Շվեյցարիան ծրագրում է հաջորդ ամիս անել իր առաջին «զգուշավոր քայլերը» երկրում կորոնավիրուսի լոքդաունի վերացման ուղղությամբ:
Կորեայի Հանրապետության տարածքում փետրվարի 18-ի առավոտվա դրությամբ հայտնաբերվել է H5N8 բարձրախտածին թռչնագրիպի առնվազն 97 օջախ:
Գազայի հատված են ժամանել կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութով բեռնված ավտոմեքենաներ:
Ֆլորիդայի նահանգից 93-ամյա ամերիկուհի Բեւեռլի Շոթենսթինը կարողացել է 19 միլիոն դոլարի վճարման հասնել այն հայցով, որը նա հարուցել է իր երկու թոռների դեմ այն բանի համար, որ նրանք անբարեխիղճ են վարվել իր պապիտալի նկատմամբ:
Փետրվարի 20-ին նշանակված է կորոնավիրուսի դեմ երրորդ ռուսաստանյան պատվաստանյութի գրանցումը, որն ստեղծել են Չումակովի անվան կենտրոնում:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Թեհրանը մտադիր է «ԵԱՏՄ-ում իր ներկայությունը մշտական դարձնել»:
Վաշինգտոնն աջակցելու է էներգետիկայի բնագավառում բոլոր այն նախագծերին, որոնք օգնում են նվազեցնել Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից: Այդ մասին հայտարարել է Հունաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջեֆրի Փայեթը:
Որպեսզի նման բլոկ հիմնադրվի, հարկավոր է ոչ միայն նախաձեռնություն, այլ լուրջ աջակցություն Վաշինգտոնի կողմից: Կարծում եմ՝ ներկայիս պայմաններում դա քիչ հավանական է, որպես արդյունավետ գործիք, թեև որպես գաղափար՝ այն պետք է քննարկվի, հետաքրքիր է, և այլն, բայց կարծում եմ՝ դա հեռավոր ապագայի հարց է: Դա չի կարող փոխարինել ՆԱՏՕ-ին, ՆԱՏՕ-ին կարող է փոխարինել միայն ոչ բլոկային գործընկերությունն ԱՄՆ-ի հետ, բայց սա այլ հարց է և այլ նպատակ է հետապնդում՝ ԱՄՆ-ը լուրջ խնդիրներ ունի Սևծովյան ավազանի անվտանգության հետ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի հարցում Մոսկվայի և Բաքվի մոտեցումները նույնական են, Բաքուն ևս սկսել է աշխատել ՄԽ-ի հետ, սակայն Բաքուն համարում է, որ հակամարտությունը կարգավորված է, բոլոր պայմանավորվածություններն ամրագրված են եռակողմ ձևաչափում, և բոլոր հարցերը պետք է լուծվեն հենց այդ ձևաչափում, այդ թվում՝ Արցախի կարգավիճակի թեման, որի քննարկումը ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում ակտուալ չէ՝ ինչպես Մոսկվայի, այնպես էլ՝ Բաքվի համար: Սակայն հետաքրքրականն այն է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն հարկավոր է թե Մոսկվային, թե Բաքվին:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը:
Արաբական կոալիցիան կալանել եւ ոչնչացրել է հուսիթների անօդաչուն, որն արձակվել է Համիս-Մուշայթ սաուդյան քաղաքի կողմը, հաղորդել է Al-Arabiya հեռուստաալիքը։
Նյու Ջերսիի նահանգի Ատլանտիկ Սիթիում պայթեցրել են անցյալում Դոնալդ Թրամփին պատկանող Trump Plaza 39-հարկանի կազինոն եւ հյուրանոցը։
Իտալիայի խորհրդարանի Սենատը լույս փետրվարի 18-ի գիշերը վստահություն է հայտնել Մարիո Դրագիի գլխավորությամբ նոր կառավարությանը։
Կապիտոլիումի ոստիկանությունը հղել է խնդրանք, որտեղ նշված է Վաշինգտոնում ԱՄՆ-ի ազգային գվարդիայի 4 900 մարտիկների ներկայության անհրաժեշտությունը մինչեւ մարտի 12-ն ի դեպս անկարգությունների նախկին նախագահ Դոնալդ Թրափի կողմնակիցների մասնակցությամբ:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփն առայժմ չի կարող ստույգ ասել, թե ինքը կմասնակցի արդյոք պետության ղեկավարի հաջորդ ընտրություններին:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը փտրվարի 18-ից փտրվարի 19-ին է հետաձգել իր ուղեւորությունը Միչիգան՝ երկրի արեւելյան ափին եղանակի կանխատեսվող վատթարաման պատճառով: Փետրվարի 17-ին այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով Սպիտակ տան մի աղբյուր:
Պաղեստինի ազգային վարչակազմն Իսրայելին մեղադրել է այն բանում, որ այդ երկիրը նախօրյակին Գազայի հատվածում խանգարել է կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին 2 հազար չափաբաժնի մատակարումներին:
Եվրամիությունը 150 միլիոն եվրո (181, 9 միլիոն դոլար) կտրամադրի կորոնավիրուսի մուտացիաների հետազոտման սեփական ծրագրի համար: Փետրվարի 17-ին այդ մասին հայտնում է Financial Times թերթը՝ վկայակոչելով պլանի մանրամասներին ծանոթ փորձագետների։
Միացյալ Նահանգները Սուբիկ բեյ քաղաքն աստիճանաբար իր ռազմակայանի է վերածում Ֆիլիպիններում: Այդ մասին, ինչպես հայտնել է Manila Bulletin թերթը, հայտարարել է Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն։
Սիցիլիայի արեւելյան ափին էթնա հրաբխի նոր ժայթքում են գրանցել Իտալիայի Երկրաֆիզիկայի եւ հրաբխագիտության ազգային ինստիտուտի (Ingv) մասնագետները։
ԿԺԴՀ-ի ղեկավարի կինը՝ Լի Սոլ Չժուն, ավելի քան մեկ տարվա ընթացքում առաջին անգամ հայտնվել է հանրությանը՝ ներկա գտնվելով Փհենյանում կազմակերպված համերգին:
«Ես եղել եմ, կամ և մնալու եմ «ոչ մի թիզ հող» սկզբունքի կրողը. Շատ երկար կարող եմ հիմնավորել, թե ինչու պետք է հենց այդ սկզբունքն ընկած լիներ և ընկած լինի մեր քաղաքական ստրատեգիան կազմակերպելիս, բայց ուզում եմ ընդգծել հետևյալը. Նախ՝ այս աղետի ֆոնին կազանյան փաստաթուղթը, իհարկե, համեմատելի չէ այս իրականության հետ՝ տարածքային առումով ավելին էր լինելու Արցախը և ունենալու էր երաշխավորված կարգավիճակ: Ըստ էության, Սերժ Սարգսյանը շատ հստակ ասում է հետևյալը՝ մնում էի, որպեսզի այս աղետը չպատուհասեր»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցին:
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդի ամուսինը՝ 99-ամյա դուքս Ֆիլիպը վատ ինքնազգացողության պատճառով, բժիշկների խորհրդով,տեղափոխվել է հիվանդանոց:
Նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի տարածումն աշխարհում իրականացվում է անարդար և ոչ համաչափ կերպով, ինչը կարող է լրջորեն բարդացնել համավարակի դեմ պայքարը: