Բաժիններ՝

Գերմանիայի իշխանությունները կարանտինը երկարաձգել են մինչև ապրիլի 18-ը

Գերմանիայի կանցլեր Անգլա Մերկելը եւ դաշնային երկրամասերի իշխանությունները համաձայնության են եկել կարանտինի ռեժիմը մինչեւ ապրիլի 18-ը երկարաձգելու շուրջը: Ակնկալվող մեղմացումները կաթոլիկական Զատիկին, որը համընկնում է հաջորդ ամսվա սկզբին, չեն լինի: Այդ մասին կանցլերը լրագրողներին հայտնել է՝ ամփոփելով բանակցությունների արդյունքները, որոնք սկսվել էին մարտի 22-ի կեսօրից հետո եւ ավատվել մարտի 23-ի գիշերը։

«Կորոնավիրուսի մուտացիաները լուրջ սպառնալիք են մնում»,- ասել է նա: Վիճակագրությունը ցուցչային աճ է ցուցադրում, ճշտել է կառավարության ղեկավարը: Մերկելն ասել է, որ այսպես կոչված բրիտանական մանրէահիմքը, որն ավելի վարակիչ է, իրենից ներկայացնում է, «ըստ էության, նոր վիրուս»: Այս պայմաններում մեղմացումներ մտցնել չի կարելի, հավելել է կառավարության նախագահը:

«Ապրիլի 1-ից մինչեւ 5-ը (երբ կաթոլիկները նշում են Զատիկը – ծանոթ. խմբ.) կգործի շփումների կրճատման սկզբունքը, կլինեն հանգստյան օրեր»,- ասել է նա: Այսպիսով, հանգստյան օրվա սահմանափակումները կգործեն նաեւ երկու լրացուցիչ օր՝ ապրիլի 1-ին եւ 3-ին: Հանդիպել կարելի է առավելագույնը երկու ծանոթների հետ մի այլ տնային տնտեսությունից, մինչեւ 14 տարեկան երեխաները հաշվի չեն առնվում:

Նագեւ ԳԴՀ-ի կառավարությունը հորդորում է «հնարավորինս հրաժարվել ժամերգություններից»: Նախարարների կապբինետը խնդրում է Զատկի ժամերգություններն անցկացնել առցանց ռեժիմով, հավելել է նա: Բավարիայի վարչապետ Մարկուս Զյոդերը, որը նույնպես ներկա է եղել մամուլի ասուլիսին, դա անվանել է «Զատկի լոկդաուն», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս