Նաթանյահուի կուսակցությունը հաղթում է Իսրայելում կայացած ընտրություններում
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը հաղթում է Իսրայելում մարտի 23-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ընտրողների ձայների 90 տոկսը հաշվելուց հետո, բայց դրանց արդյունքներով կայուն կոալիցիայի եւ նոր կառավարության ստեղծումը քիչ հավանական է 24-րդ գումարման ապագա Կնեսետում (խորհրդարանում) տեղերի բաշխման պատճառով:
Մարտի 25-ին այդ մասին հաղորդել է Իսրայելի Kan պետական ռադիոկայանը։ «Քվեների 90 տոկոսը հաշվելուց հետո Նաթանյահուի կողմնակիցների ճեամբարն ստանում է 59 տեղ, իսկ Նաթանյահուի հակառակորդների դաշինքը՝ 56,- նշում է ռադիոկայանը: Նրա հաշվարկներով՝ այս պահին Կնեսետի (խորհրդարանի) 120 տեղից 30-ն անցնում է «Լիկուդին», իսկ մերձակա մրցակցին՝ ընդդիմության առաջնորդ «Եշ աթիդ» կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդին՝ 18 խորհրդարանական աթոռ, եւ նրանց միջեւ մեծ տարբերությունը կպահապնվի նաեւ բոլոր ձայները հաշվելուց հետո, որն սպասվում է մարտի 26-ին:
Նաթանյահուի կողմնակիցների ճամբարը ձայների հաշվման նախնական արդյունքներով մարտի 25-ի առավոտվա դրությամբ իր վերահսկողության տակ ստանում է 52 խորհրդարանական մանդատ (30՝ «Լիկուդը», 9՝ ՇԱՍ ծայրահեղ կրոնական կուսակցությունը, 7՝ եւս մեկ ծայրահեղ կրոնական կուսակցություն՝ «Տորայի միացյալ հուդայականությունը» եւ 6՝ «Կրոնական սիոնիզմ» նոր աջ կուսակցությունը), եւս 7 պատգամավորական պորտֆել կարող է կոալիցիա բերել «Յամինա» աջ կուսակցությունը: Ամեն դեպքում, 59 մանդատը չի բավականացնում կայուն կոալիցիա կազմելու համար, ինչը մեծացնում է երկրում հինգերորդ ընտրությունների անցկացման հավանականությունը 2021 թվականի աշնանը, նշում է Yedioth Ahronoth թերթը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: