Բաժիններ՝

Արքայազն Հարրին՝ թագավորական ընտանիքը լքելու պատճառների մասին

Արքայազն Հարրին The Late Late Show-ին տված հարցազրույցում ասել է, որ հրաժարվել է արքայական ընտանիքում ապրելուց, քանի որ բրիտանական մամուլը քայքայում էր իր հոգեկան առողջությունը:

«Ես կարծում եմ, որ այդ ամենը թունավոր է, և ես արեցի այն, ինչ կանեին ցանկացած ամուսին և հայր: Բոլորս էլ գիտենք, թե ինչ կարող է անել բրիտանական մամուլը, և հենց դա էլ քայքայում էր իմ հոգեկան առողջությունը»,– արքայազն Հարրիին մեջբերել է CNN հեռուստաալիքը:

Անցյալ տարվա հունվարին Սասեքսի դուքսն ու դքսուհին հայտարարեցին թագավորական ընտանիքի ավագ անդամների պարտականությունները դադարեցնելու և Բուքինգհեմյան պալատից ֆինանսական անկախություն ստանալու իրենց ցանկության մասին: Բազմաթիվ քննարկումներից հետո նրանք այդ իրավունքը ստացան, չնայած Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հիասթափությանը:

Արքայազն Հարրիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի վերջնական որոշման մասին հայտնի դարձավ փետրվարի 19-ին: Ամուսիններն այլևս չեն կարողանա հանդիսանալ մի շարք մարզական, ռազմական և բարեգործական կազմակերպությունների, ինչպես նաև բրիտանական կրթական հաստատությունների հովանավոր: Այս դերերը վերաբաշխվելու են թագավորական ընտանիքի այլ ներկայացուցիչների:

Ավելի վաղ՝ փետրվարի 15-ին, Daily Mail թերթը, վկայակոչելով Բուքինգհեմյան պալատի աղբյուրները, հաղորդել էր, որ արքայազն Հարրին և նրա կինը ստիպված կլինեն հրաժեշտ տալ մնացած արքայական արտոնություններին ՝ ամերիկացի հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրիի հետ անկեղծ հարցազրույցի համաձայնվելու համար: Այն եթեր կհեռարձակվի CBS Primetime-ով մարտի 7-ին: Լրատվամիջոցների հաղորդմամբ, զույգը կմեկնաբանի թագավորական ընտանիքն առաջին անգամ լքելու իրենց որոշումը և կխոսի ԱՄՆ տեղափոխվելու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս