
Պենտագոնում մեկնաբանել են ԿԺԴՀ-ի հրթիռային արձակումները

ԿԺԴՀ-ի հրթիռային արձակումները վկայում են այն սպառնալիքը, որը հարեւան երկրների եւ համաշխարհային հանրակցության համար ներկայացնում է սպառազինությունների մշակման՝ նրա ծրագիրը, կարծում են ԱՄՆ-ի զինված ուժերի Հնդկա-խաղաղօվկիանոսյան հրամանատարությունում։
«Մեզ հայտնի է այսօր առավոտյան ԿԺԴՀ-ի հրթիռային արձակումների մասին : Մենք կշարուրնակենք հետեւել իրադրությանը եւ սերտ կոնսուլտացիաներ ենք վարում մեր դաշնակիցների եւ գործընկերների հետ: Այդ գործունեությունն ընդգծում է այն սպառնալիքը, որը ԿԺԴՀ-ի հակաօրինական զինական ծրագիրը ներկայացնում է (իր) հարեւան երկրների եւ համաշխարհային հանրակցության համար»,- ասված է Հնդկա-խաղաղօվկիանոսյան հրամանատարության ներկայացուցիչ Մայք Քաֆկիի հայտարարության մեջ, որը մարտի 24-ին ստացվել է ՏԱՍՍ-ում:
Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի պաշտպանության ԱՄՆ-ի հանձնառությունը մնում է հաստատուն»,- ընդգծել է հրամանատարության ներկայացուցիչը: Ավելի վաղ Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան հայտնել է, որ ԿԺԴՀ-ն անցյալ տարվա մարտի 29-ից ի վեր առաջին անգամ է բալիստիկ հրթնիռների արձակում իրականացրել: Կառավարության ղեկավարը Փհենյանի այդ գործողությունները որակել է սպառնալիք Ճապոնիայի եւ տարածաշրջանի անվտանգության համար, որտեղ այն գտնվում է: Վարչապետը նշել է, որ նման արձակումները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի խախտում են: