Բաժիններ՝

Անհայտ անձն առանց ուղեւորների օդանավ է առևանգել Մավրիտանիայի մայրաքաղաքում

Անհայտ չարագործն ինքնաթիռ է առեւանգել Նուաքշոտի՝ Մավրիտանիայի Իսլամական Հանրապետության մայրաքաղաքի օդանավակայանում եւ սպառնում է պայթեցնել օդանավը: Մարտի 25-ին այդ մասին հայտնել է Al Arabiya նորությունների արաբալեզու հեռուստաալիքի կայքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ ինքնաթիռում ուղեւորներ չկան: Օդանավակայանի մոտ են կենտրոնանում Մավրիտանիայի անվտանգության ուժերի ջոկատներ:

Ինչպես նշում է Al Arabiya-ն, առայժմ չարագործի պահանջները հայտնի չեն, նրա ինքնությունը պարզված չէ: Ըստ որում հայտնի է, որ նա տեղի ուժայինների հետ խոսել է անգլերեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս