Բաժիններ՝

Հարավային Կորեան հավաստել է, որ ԿԺԴՀ-ն երկու հրթիռ է արձակել մարտի 21-ին

Կորեայի Հանրապետության Շտաբների պետերի կոմիտեն մարտի 24-ին հավաստել է, որ ԿԺԴՀ-ն անցյալ կիրակի օրը կատարել է երկու թեւավոր հրթիռների թեստային արձակում: Այդ մասին հայտնել է Yonhap գործակալությունը:

Reuters գործակալության տվյալներով՝ Շտաբների պետերի կոմիտեում հայտարարել են, որ արձակմանը հետեւել են իրական ժամանակի ռեժիմով:

Ինչպես նշել է փորձարկումների մասին մարտի 23-ին տեղեկացրած The Washington Post թերթը, «ԿԺԴՀ-ն կիրակի օրը չի մեկնաբանել իր հրթիռային արձակումները, ինչն առաջացրել է ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի պաշտոնատար անձանց շփոթմունքը», քանի որ սովորաբար Փհենյանն ուշադրություն է հրավիրում նման իրադարձություններին: Փորձարկումների մասին, հրատարակության տվյալներով՝ իմացել են ամերիկյան հետախուզական ծառայությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031