Բաժիններ՝

Բեռնարկղանավը ծանծաղուտն է ընկել Սուեզի ջրանցքում. Bloomberg

Ever Given բեռնարկղանավը ծանծաղուտն է ընկել Սուեզի ջրանցքում՝ արգելափակելով երթեւեկությունն առվազն 100 նավերի համար: Մարտի 24-ին այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ 400 մետր երկարությամբ բեռնարկղանավը, որը Չինաստանից մեկնում էր Ռոտերդամի նավահանգիստ, ծանծաղուտում է հայտնվել մարտի 23-ի առավոտյան: Նախնական տեղեկատվությամբ՝միջադեպի պատճառ է դարձել ընթացքի ուղղությունից շեղումը սաստիկ քամու պատճառով:

Ներկայումս շարունակվում է փրկարարական գործողությունը, որի անցկացմանը գործի են դրված քարշիչներ: Նշվում է, որ այն կարող է տեւել եւս մի քանի օր: Նավի անձնակազմն անվտանգության մեջ է, տուժածներ չկան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031