ԱՀԿ-ում հայտարարել են, որ Եվրոպայում կշարունակվի կորոնավիրուսի տարածման աճը
Եվրոպայում կորոնավիրուսային վարակի տարածումը կսաստկանա մայր ցամաքի երկրների մեծ մասում, եւ այդ միտումը կշարունակվի հաջորդ շաբաթներին, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն։
«Դժբախտաբար, վարակի տարածումը կսաստկանա Եվրոպայի տարածաշրջանի երկրների մեծ մասում, ինչը կհանգեցնի (վարակման) դեպքերի եւ մահերի ամենօրյա թվի աճի: Եվ մենք կարծում ենք, որ հաջորդ չորս շաբաթներին միտումն այդ ցուցանիշների աճն է: Բայց դա հնարավոր է փոխել, եթե պատվաստումն ընթանա ավելի արագ, եթե մարդիկ ավելի շատ օգտագործեն պաշտպանական դիմակներ»,- նշել է նա:
Նոր տիպի կորոնավիրուսի համավարակի երրորդ ալիքն արդեն եկել է Եվրոպա եւ զարգանում է տարբեր տեմպերով Եվրամիության երկրներում, խոստովանել են Եվրահանձնաժողովում: Կլյուգեի խոսքով՝ գարնանային ալիքը հաղթահարելու համար անհրաժեշտ է արագացնել պատվաստումը: Ըստ որում բյուրոյի տնօրենը հանձն չի առնում կանխատեսելու համավարակի ավարտի ժամկետները:
«Ես թե՛լավատես եմ, եւ թե՛ իրատես, ես հոռետեսական սցենար չեմ տեսնում,- ասել է Կլյուգեն:- Բայց հարակվոր է նշել, որ 100-տոկոսանոց լավատեսական սցենար նույնպես չկա: Որովհետեւ լավատեսական սցենարը համաճարակի ավարտն է, իսկ ավարտը մոտ է արդյոք թե տակավին հեռու, մենք չգիտեք»:
ԱՀԿ-ի Եվրոպայի բյուրոյի տվյալներով՝ ամեն շաբաթ ավելի քան 20 հազար մարդ է մահանում տարածաշրջանում կորոնավիրուսի պատճառով, եւ այդ թվին այժմ ավելի բարձր է, քան անցյալ տարի այս ժամանակ: Առավել լուրջ իրավիճակ է ստեղծվել տարածաշրջանի այն մասերում, որոնք COVID-19-ը հաջողությամբ հաղթահարել էին 2020 թվականի առաջին կիսամյակում: Կենտրոնական Եվրոպայում, Բալկաններում եւ Բալթիկայի երկրներում հիվանդացությունը, հոսպիտալացումների թիվը եւ մահացությունն այժմ ամենաբարձրերց մեկն են աշխարհում: Ըստ որում 53 երկրներից կամ տարածքներից 48-ում հայտնել են մտահոգություն առաջացնող B.1.1.7 բրիտանական մանրէահիմքի հայտնաբերման մասին, որն աստիճանաբար գերակշիռ է դառնում Եվրոպայում: