
Պայթյուն է որոտացել Քաբուլում. Aamaj News

Նոյեմբերի 17-ին հուժկու պայթյուն է որոտացել Քաբուլի արեւմտյան մասում: Այդ մասին հաղորդել է Աֆղանստանի Aamaj News գործակալությունը։ Նախնական տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Աֆղանստանի մայրաքաղաքի արեւմտյան մասի Դաշտե Բարչիի շրջանում մագնիսական ականի ճայթյունի հետեւանքով, որն ամրացված է եղել մարդատար միկրոավտոբուսին:
Երեք հոգի զոհվել է: Երկրում իշխանությունը զավթած «Թալիբան» շարժման ներկայացուցիչներն առայժմ չեն մեկնաբանել պատահարը: Նոյեմբերի 13-ին նման միջադեպ է տեղի ունեցել նույնպես Դաշտե Բարչիում, որը բնակեցված է առավելապես շիա հազարացիներով՝ Աֆղանստանի էթնիկ եւ կրոնական փոքրամասնության ներկայացուցիչներով: Այն ժամանակ միկրոավտոբուսի պայթեցման հետեւանքով զոհվել է չորս մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: