Հիլարի Քլինթոնն իր նմանակի դերն է խաղացել «Մերֆի Բրաուն» ամերիկյան կատակերգական սերիալի նոր էպիզոդներից մեկում:
2018 թվականի սկզբից Միջերկրական ծովով Եվրոպա ժամանած միգրանտների ու փախստականների թիվը գերազանցել է 80 հազարը, ավելի քան 1,7 հազար մարդ զոհվել կամ անհետ կորել է:
«Ի՞նչն էր խանգարում կողմերին համաձայնության գալ նախորդ օրակարգի շուրջ, որը գրեթե նույնն էր, կամ գուցե նախորդ օրակարգից չեն հրաժարվել, պարզապես արագ որոշում են կայացրել՝ հետագայում այն զարգացնելու հեռանկարով։ Այս պահին հարցերը շատ են»։
Դոնեցկում «Կոմունիստական» կուսակցության համագումարի անցկացման վայրում պայթյուն է որոտացել, որի հետևանքով նախնական տվյալներով երեք մարդ է տուժել:
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած բյուջետային օրինագծով նախատեսվում է Ուկրաինային 250 միլիոն դոլարի աջակցություն տրամադրել:
Ինդոնեզիայում երկրաշարժերի և դրանց հաջորդած ցունամիի հետևանքով զոհերի թիվը հասել է 384-ի:
Ինդոնեզիայում գրանցված երկրաշարժերի ու դրանց հետևանքով առաջացած ցունամիի զոհերի թիվը հասել է 48-ի:
Գազայի սահմանում իսրայելական ռազմական ուժերի հետ բախումների ժամանակ զոհվել է երեք պաղեստինցի, 180 մարդ վիրավորվել է:
Ճապոնիայի իշխանությունները տեխնիկական դժվարությունների պատճառով հրաժարվել են 2020 թվականի Օլիմպիական խաղերի ընթացքում ամառային ժամանակի անցնելու գաղափարից:
Մեծ Բրիտանիայի բնակիչների 50 տոկոսից ավելին Brexit-ի շուրջ երկրորդ հանրաքվեում դեմ կքվեարկեր Եվրամիությունից երկրի դուրս գալուն:
Գերմանիայի բնակիչների մեկ հինգերորդից պակաս մասն է գոհ ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելի վարած քաղաքականությունից:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախկին նախարար Բորիս Ջոնսոնը, որին համարում են երկրի վարչապետի պաշտոնի առավել հավանական ապագա հավակնորնդրից մեկը, հրապարակել է Brexit-ի իրականացման իր ծրագիրը։
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Միացյալ Նահանգներ իր աշխատանքային այցի շրջանակներում ԱՄՆ-ի առափնյան պահպանության ուժերի «Բալթիմոր» բազա կատարած այցելության ժամանակ նշել է Ուկրաինայի ռազմածովային ուժերին առափնյա պահպանության «Այլենդ» դասի երկու պարեկային կատերների հանձնման չափազանց մեծ կարեւորությունը:
7,5 մագնիտուդով երկրաշարժ է սեպտեմբերի 28-ին տեղի ունեցել Ինդոնեզիայի ափերի մոտ:
ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների խորհուրդը ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնի (ՀԱԿ) ղեկավար ոստիկանության գեներալ-գնդապետ Անդրեյ Նովիկովի ծառայության ժամկետը երկարացրել է եւս երեք տարով:
Բելառուսի նախագահ Ալեսքանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ԱՊՀ-ի երկրները չունեն Համագործակցության զարգացման ընդհանուր տեսլական եւ գլխավոր պլան եւ որ չի հաջողվել մինչեւ վերջ ձեւավորել տեսական մոդել եւ ստեղծել երկրների տնտեսական ինտեգրման գործնական ռազմավարությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում՝ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում հանդիպում է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Միջոցառմանը մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Ղրղզստանի, Մոլդովայի նախագահները և Թուրքմենստանի փոխվարչապետը:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ գագաթնաժողովի ընթացքում կարճատև զրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ ևս: Միևնույն ժամանակ ՌԴ նախագահի՝ Հայաստան կատարելիք այցի մասին քննարկում չի եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Դուշանբեում ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում ընթանում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հանդիպումը:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ հանդիպմանը խնդրել է նրան Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Յուկիա Ամանոյից պահանջել՝ ստուգելու Թեհրանում միջուկային նյութերի ու սարքավորումների գաղտնի պահեստի վերաբերյալ տեղեկատվությունը:
ԱՊՀ նախագահությունը Տաջիկստանից փոխանցվեց Թուրքմենստանի Հանրապետությանը:
SAS ավիաընկերության ինքնաթիռը, որը սեպտեմբերի 28-ի առավոտյան իրականացնում էր Կիրունա-Ստոկհոլմ չվերթը, հարկադրական վայրէջք է կատարել Լուլեո քաղաքում՝ օդում շարժիչի բռնկվելու պատճառով:
Նիդեռլանդների իրավապահ մարմինները ձերբակալել են յոթ մարդու, որոնց կասկածում են երկրի տարածքում խոշոր ահաբեկչություն նախապատրաստելու մեջ:
ԱՄՆ-ում առնվազն երկու մարդ է զոհվել, եւս երկուսը՝ վերքեր ստացել սեպտեմբերի 27-ին Գրինվիլ քաղաքում (Հարավային Կարոլինայի նահանգ) ինքնաթիռի կործանման հետեւանքով:
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում իր ելույթի ժամանակ դիմել է Հարավային Օսիայի եւ Աբխազիայի բնակիչներին՝ հայտարարելով, որ նրանց ապագան Վրաստանի կազմում է:
Պապուա-Նոր Գվինեայի Air Niugini ազգային ավիաընկերության մարդատար Boeing 737-800-ը ինքնաթիռը Միկրոնեզիայում վթարային վայրէջք է կատարել ջրի վրա:
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը, առաջին անգամ միայնակ պաշտոնապես հայտնվելով հանրության առջեւ, հասցրել է խախտել թագավորական ընտանիքի անդամների վարքականոնը. նա իր հետեւից ինքնուրույն փակել է ավտոմեքենայի դուռը:
Հնդկաստանի Գերագույն դատարանը չեղարկել է քրեական պատիժը ամուսնական դավաճանության համար:
«Արդեն այս հանդիպումները նույնիսկ չեն ապահովում սահմանին հարաբերական խաղաղ իրավիճակ, քանի որ դրանց ընթացքում լուրջ որոշումներ չեն կայացվում, և շփման գծից, հայ-ադրբեջանական սահմանից ողբերգական լուրեր են հասնում»: