Ամերիկացի Դեւլին Թոմսոնը 3 տարի 10 ամիս ժամկետով բանտարկության է դատապարտվել ԱՄՆ-ի Կապիտոլիումի վրա իրականացված գրոհի ժամանակ ոստիկանի վրա հարձակվելու համար: Այդ մասին, ասվում է ԱՄՆ-ի արդարադատության նախարարության հայտարարության մեջ:
Կորոնավիրուսի օմիկրոն շտամը գերիշխող է դարձել ԱՄՆ-ում՝ կազմելով շաբաթվա ընթացքում գրանցված դեպքերի գրեթե երեք քառորդը:
Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի տարածմամբ պայմանավորված Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը կոչ է արել մարդկանց ինչպես հարկն է մտածել և հնարավորության դեպքում չեղարկել տոնական միջոցառումները՝ նվազեցնելու համար վարակի տարածումը։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի կառավարությունները համաձայնեցրել են այն ծախսերի գումարը, որոնք կապված են Ճապոնիայի տարածքում ամերիկյան ռազմակայանների տեղաբաշխման հետ:
Բոլիվիան ստացել է բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության 1 միլիոն դեղաչափ պատվաստանյութ կորոնավիուսի դեմ, որն անհատույց տրամադրել է Արգենտինան: Դեկտեմբերի 20-ին այդ մասին Twitter-ում հայտնել է Բոլիվիայի նախագահ Լուիս Արսեն։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը։
Եվրահանձնաժողովը ընդունել է կանոններ, որոնց համաձայն ճանապարհորդությունների համար Եվրոպական միության COVID-19-ի դեմ պատվաստման վկայականը վավերական է լինելու պատվաստումների ավարտից հետո մինչև 9 ամիս: Այս մասին հայտնել է Reuters-ը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցին տեղեկացրել է անվտանգության երաշխիքների վերաբերյալ ՌԴ առաջարկների մասին՝ բացառելով ՆԱՏՕ-ի հետագա առաջխաղացումը դեպի արևելք։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը։
Ավստրիայում օմիկրոն շտամով ախտահարման հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթվա ընթացքում աճել է ավելի քան երեք անգամ: Այդ մասին վկայում են Ավստրիայի Առողջության եւ սննդամթերքի անվտանգության գործակալության (AGES) տվյալները:
Տարածաշրջանային զարգացումներն ու մասնավորապես հայ-թուրքական նոր օրակարգն ինչ-որ իմաստով ստվերեցին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ Բրյուսելում կայացած երկրորդ բարձրաստիճան Փաշինյան-Ալիև հանդիպումը։ Ուշադրության է արժանի Էմանուել Մակրոնի և ընդհանուր առմամբ ֆրանսիական դիվանագիտության նոր հետաքրքրությունը Ռուսաստանի, ինչպես նաև Հարավային Կովկասի նկատմամբ։
ԱՄՆ-ն ուժեղացնում է իր ռազմական ներկայությունը Ռուսաստանի սահմաններին, մոտ 8000 հոգանոց ամերիկյան ստորաբաժանումներ տեղակայված են Արևելյան Եվրոպայում, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նախազգուշացրել է, որ ամերիկյան մասնավոր ռազմական ընկերությունները քիմիական նյութերով սադրանք են պատրաստում Ուկրաինայի արևելքում։ Այդ մասնավոր ռազմական ընկերություններն արդեն գտնվում են Դոնեցկի մարզում։
ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը կոչ է արել չեղարկել տոնական զանգվածային միջոցառումները Ամանորին եւ Սուրբ Ծնունդին՝ պաշտպանվելու կորոնավիրուսի օմիկրոն շտամի տարածումից։ Նրա խոսքը մեջբերում է Bloomberg Quicktake-ը։
«Ինչպես տեսնում ենք, հայ-թուրքական երկխոսության մեկնարկը ողջունում է միջազգային հանրությունը, և փաստորեն դրան աջակցել է նաև Վրաստանը, իր հերթին՝ Հայաստանի դերակատարությունը պետք է լինի Վրաստանին ներքաշել վեցակողմ հարթակ, ինչը հատկապես ներկայումս՝ ՌԴ-ՆԱՏՕ սրման ֆոնին, չափազանց անիրատեսական հեռանկար է։ Բայց հակառակ դրան, Վրաստանն ակտիվ աշխատում է իր գործընկերների հետ, կան նոր պայմանավորվածություններ, որոնք ևս կքննարկվեն այս բանակցությունների ընթացքում։
Ճապոնիայի Օսակա արեւմտյան քաղաքի կլինիկայում դեկտեմբերի 17-ին տեղի ունեցած հրդեհի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 25-ի: Դեկտեմբերի 21-ին այդ մասին հաղորդել է NHK հեռուստաալիքը։
Նավերի երթեւեկությունը Բոսֆորի նեղուցով , որն դադարեցվել էր ավելի վաղ լցանավի վթարի պատճառով, վերսկսվել է:
168.am-ի հետ զրույցում Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների հաստատման համար ընթացող գործընթացներին, դրանում Թուրքիայի թելադրած օրակարգին և հայկական շահից չբխող թաքնված վտանգներին, նշեց, որ չի կարող ասել, թե հայկական կողմը որքանով կկարողանա պաշտպանել հայկական շահը, բայց այդ շահի պաշտպանությունն այս գործընթացում այլընտրանք չունի։
Իսրայելը մասնակցություն է ունեցել Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» «Ալ-Ղուդս» էլիտար ստորաբաժանման հրամանատար, գեներալ-մայոր Ղասեմ Սոլեյմանիի սպանութան գործում:
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան դեկտեմբերի 21-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ հնարավորինս շուտ հանդիպում անցկացնելու՝ իր մտադրության մասին։
Չինաստանը պատրաստ է հինգ միջուկային պետությունների եւ Զինաթափման ժնեւյան խորհրդաժողովի երկխոսության շրջանակներում քննարկումներ անցկացնել լայն շրջանակի հարցերի շուրջ, որոնք վերաբերում են ռազմավարական կայունությանը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել են ՉԺՀ-ի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունում:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին:
Չինաստանը վճռականորեն հանդես է գալիս ԱՄՆ-ի՝ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում եւ Եվրոպայում ցամաքային բազավորման միջին հեռահարության հրթիռների տեղակայման դեմ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել են ՉԺՀ-ի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունում:
Սիրիային նվիրված հերթական միջազգային հնդիպումն Աստանայի ձեւաչափով դեկտեմբերի 21-ին մեկնարկել է Նուր Սուլթանում ՌԴ-ի եւ Սիրիկայի կառավարության պատվտարկությունների կոնսուլտացիաներով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Պարսից ծոց-Սև ծով միջազգային երթուղու կյանքի կոչումը կարող է զարկ տալ տարածաշրջանային համագործակցությանը: Այս մասին նա ասել է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստի ընթացքում ունեցասծ ելույթում:
Դեկտեմբերի 21-ին 4,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ֆիլիպինների Մինդորո կղզում: Այդ մասին հայտնել են հանրապետության Հրաբխագիտության եւ սեյսմոլոգիայի ինստիտուտում:
Բելառուսա-լեհական սահմանից ոչ հեռու գտնվող «Բրուզգի» տրանսպորտա-լոգիստական կենտրոնում 600 միգրանտ է մնում Մերձավոր Արեւելքի երկրներից: Այդ մասին հայտնել է Կարմիր խաչի Բելառուսի հասարակության հետախուզության եւ արտակարգ իրավիճակների արձագանքման բաժնի պետ Իգոր Տրուսովը:
Անցյալ տարի Եվրամիության համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմել է 13,4 տրիլոն եվրո, ինչը 5,9 տոկոսով քիչ է, քան 2019 թվականին: Այդ մասին դեկտեմբերի 20-ին հաղորդել է Եվրոպայի «Եվրոստատ» վիճակագրական գործակալությունը: Դա Եվրամիության ՀՆԱ-ի առաջին նվազումն է 2009 թվականից ի վեր:
Թուրքիայում քաղաքական ճգնաժամը սկսել է ցույց տալ իր ազդեցությունը։ Թուրքական լիրայի արժեզրկման և մեծացող գնաճի հետ մեկտեղ այդ երկրի քաղաքացիները պայքարում են գոյատևելու համար։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել ԱՄՆ-ին, Իտալիային, Բելգիային, Գերմանիային, Հունգարիային, Մարոկոյին, Պուրտուգալիային, Կանադային, Շվեյցարիային եւ Թուրքիային COVID-19-ի «կարմիրների» ցուցակի մեջ ընդգրկելուն. երկրի քաղաքացիներին արգելվել է այդ երկրներ այցելելը, բացառությամբ հատուկ դեպքերի:
ԱՄՆ-ի հիվանդանոցներն այժմ մահճակալների պակասություն ունեն օմիկրոն շտամով վարակված հիվանդների սպասվող աճի նախաշեմին: Դեկտեմբերի 19-ին այդ մասին գրում է The Wall Street Journal (WSJ) թերթը՝ վկայակոչելով առողջապահության ոլորտի տեղերի ներկայացուցիչներին: