Կանգնեցրեք ագրեսորին. Ռիգայում հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել
Եվրախորհրդարանը (ԵԽ) հավանություն է տվել Ուկրաինային 5 միլիարդ եվրոյի չափով մակրոֆինանսական օգնության տրամադրմանը: Որոշումն ընդունվել է սեպտեմբերի 15-ին Ստրասբուրգի նիստում, որը հեռարձակվում է ԵԽ-ի կայքում:
«Եվրամիությունն Ուկրաինային է տրամադրում 5 միլիարդ եվրոյի չափով օգնություն, որն ուղղորդված է երկրի մակրոֆինանսական կայունության օժանդակմանը,- նշված է հավանության արժանացած փաստաթղթում: Ինչպես նշել են Եվրախորհրդարանում, օգնությունը տրամադրվում է վարկերի տեսքով:
Սեպտեմբերի 9-ին 5 միլիարդ եվրոյի չափով մակրոֆինանսական օգնության տրամադրումը համաձայնեցրել են Եվրամիության երկրների ֆինանսների նախարարները: Ուկրաինական պաշտոնական տվյալներով՝ երկրի բյուջեի պակասուրդն այս տարվա մարտից կազմել է միջին հաշվով ամսական 5 միլիարդ դոլար: Տնտեսական հարցերով Ուկրաինայի նախագահի խորհրդական Օլեգ Ուստենկոն ավելի վաղ հայտարարել է, որ տարեվերջին բյուջեի պակասուրդը կարող է հասնել 50 միլիարդ դոլարի:
Ուկրաինայի Ազգային բանկի տվյալներով՝ մինչեւ տարեվերջ Արեւմուտքի երկրներից սպսվում է ֆինանսավորման ստացում շուրջ 12 միլիարդ դոլար ընդհանուր գումարով, այդ թվում 8 միլիարդ եվրո՝ Եվրամիության մակրոֆինանսական օգնության շրջանակներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: