
«Եթե մենք ունենայինք ուժեղ առաջնորդ, ապա բաց չէինք թողնի այսօր Սամարղանդում անցկացվող ՇՀԿ գագաթնաժողովում հայկական շահը ներկայացնելու հնարավորությունը». Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ և տրանսպորտային-լոգիստիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Եթե մենք պետություն լինեինք և ունենայինք ոչ թե բիպոլյար շեղումով տառապող, այլ կոմպետենտ և ուժեղ առաջնորդ, ապա բաց չէինք թողնի այսօր Սամարղանդում անցկացվող Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում հայկական շահը ներկայացնելու հնարավորությունը: Դա կարևոր կլիներ հատկապես այս փուլում՝ ասիակենտրոն աշխարհակարգի ձևավորման պայմաններում:
Իսկ առայժմ մեզ ընդամենը մնում է լուռ հետևել Ալիևի և Սի Ցզինպինի հանդիպմանը՝ նվիրված այդ թվում եվրասիական տրանսպորտային հաղորդակցությունների ձևավորմանը: Իսկ թե կլինի արդյոք Հայաստանն այդ հաղարդակցության լիիրավ մասնակից, թե կօգտագործվի պարզապես որպես էքստարածքային չոլ, որոշվում է առանց մեզ»: