Բաժիններ՝

Եվրահանձնաժողովի ղեկավարը Կիևում է

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտնել է, որ Կիեւում է՝ տնտեսական մերձեցման եւ ԵՄ-ի անդամակցման շուրջ բանակցությունների համար: Այս մասին այսօր նա գրել է Twitter -ում:

«Ես Կիեւում եմ երրորդ այցով,- գրել է նա:- (Ուկրաինայի նախագահ Վլադիմիր) Զելենսկիի եւ վարչապետ (Դենիս) Շմիգալի հետ կքննարկեմ, թե ինչպես շարունակել աահովել մեր տնտեսությունների եւ ժողովուրդների մերձեցումը, մինչ Ուկրաինան շարժվում է դեպի ԵՄ-ի անդամակցություն»,- գրել է նա:

Սեպտեմբերի 14-ին, ելույթ ունենալով Եվրախորհրդարանում, Եվրահանձնաժողովի ղեկավարն Ուկրաինային խոստացել է լիակատար տնտեսական եւ ֆինանսական օժանդակություն եւ աջակցություն ԵՄ-ի անդամակցության գործընթացում:

Նա նաեւ հայտնել է, որ ԵՄ-ն մտադիր է ընդլայնել Ուկրաինայից էլեկտրականության գնումները, ինչն առաձնահատուկ նշանակություն ունի ԵՄ-ի էներգետիկական ճգնաժամի պայմաններում: Նրա խոսքով՝ 2022 թվականի սկզբից Կիեւը Բրյուսելից ստացել է 19 միլիարդ եվրո՝ ռազմական, տնտեսական, ֆինանսական եւ հումանիտար օգնության տեսքով:

Այդ գումարի մեջ չի մտնում այն օգնությունը, որը ԵՄ-ի երկրներն Ուկրաինա են ուղարկել երկկողմ հիման վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս