ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 13-14-ը Բրյուսելում
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 13-14-ը Բրյուսելում, օրակարգը չեն հայտնում: Սեպտեմբերի 15-ին այդ մասին հաղորդել է դաշինքի մամուլի ծառայությունը:
«Հյուսիսատլանտյան խորհրդի նիստը պաշտպանության նախարարների մակարդակով տեղի կունենա հոկտեմբերի 13-ի հինգշաբթի օրը եւ հոկտեմբերի 14-ի ուրբաթ օրը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում՝ գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի նախագահությամբ»,- հայտնել է մամուլի ծառայությունը:
Այս տարվա մարտ ամսից ի վեր ՆԱՏՕ-ի բոլոր նախորդ հանդիպումների գլխավոր թեման եղել է Ուկանիայի հակամարտությունը: Սեպտեմբերի 8-ին Գերմանիայի Ռամշտայն ավիաբազայում կայացել է այսպես կոչված Ուկրաինայի պաշտպանության շփման խմբի հանդիպումը՝ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենի նախագահությամբ, որտեղ քննարկվել է Կիեւին զինամթերքի եւ տեխնիկայի մատակարարումների ընդլայնման հարցը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: