Շոլցը հավաստել է, որ Գերմանիան ամեն ինչ կանի ՌԴ-ի եւ ՆԱՏՕ-ի միջեւ բախումը կանխելու համար
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել Է, որ ԳԴՀ-ն միայնակ չի գործի Ուկրաինային սպառազինությունների մատակարարումների հարցում եւ հնարավորինս ամեն ինչ կանի Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ ուղղակի բախում թույլ չտալու համար: Այս պնդմամբ նա հանդես Է եկել սեպտեմբերի 28-ին Neue Zürcher Zeitung թերթում հրապարակված հարցազրույցում:
«Դաշնային կառավարության դիքորոշումը պազ է. չգործել միայնակ: Այդպես կլինի նաեւ այսուհետեւ»,- արձանագրել Է Շոլցը՝ պատասխանելով Կիեւին գերմանական տանկերի մատակարարումների մասին հարցին: Սակայն Ուկրաինայում իրադրությունը, նրա խոսքվ, «շատ դինամիկ է, եւ Գերմանիան մշտապես կատարում Է իրադրության վերագնահատում»: Բայց երկրի քաղաքական ուղեգիծը, ինչպես նշել Է ԳԴՀ-ի կառավարության ղեկավարը, «մնում Է հստակ»:
«Գերմանիան իր հնարավորությունների չափով աջակցում Է Ուկրաինային եւ միեւնույն ժամանակ հնարավորինս ամեն ինչ անում Է ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ ուղղակի բախումը կանխելու համար»,- ամփոփել Է Շոլցը՝ ճշտելով, որ դա բոլոր որոշումների հիմքն Է:
«Եվ դա նաեւ համապատասխանում Է քաղաքացիների ճնշող մեծամասնության կամարտահայտությանը»,- եզրափակել Է Գերմանիայի կանցլերը: ԳԴՀ-ն վերջին շաբաթներին առանձնապես խիստ քննադատության Է ենթարկվում Ուկրաինայի եւ ՆԱՏՕ-ի մի շարք երկրների ներկայացուցիչների կողմից, որ Կիեւին չի ուղարկում հարձակողական մարտական գործողությունների համար անհրաժեշտ տանկեր եւ հետեւակի մարտական մեքենաներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: