Էրդողանը հայտարարել է, որ Անկարան հավանություն չի տա ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան «այո» չի ասի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը:

Այս մասին Էրդողանը հայտարարել է «Արդարություն և զարգացում» կուսակցության AKP խորհրդարանական խմբակցության հետ հանդիպմանը:

«Շվեդիա, իզուր մի փորձիր։ Քանի դեռ դուք թույլ եք տալիս այրել իմ սուրբ գիրքը, մենք «այո» չենք ասելու ՆԱՏՕ-ին ձեր անդամակցությանը»,-ասել է նա։

Նա նշել է, որ ուշադիր հետևում է ՆԱՏՕ-ի ընդլայնման գործընթացներին:

«Ֆինլանդիայի հետ կապված մեր դիրքորոշումը դրական է, բայց Թուրքիան հստակ դիրքորոշում ունի Շվեդիայի հարցում»,-հավելել է Էրդողանը։

Տեսանյութեր

Լրահոս