Բայդենը կլիմայի փոփոխությունն ավելի մեծ սպառնալիք է համարում, քան միջուկային զենքը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ կլիմայի փոփոխությունն ավելի մեծ սպառնալիք է ներկայացնում մարդկության համար, քան միջուկային զենքը։ Այս դիրքորոշումը նա շարադրել է՝ ելույթ ունենալով Նյու Յորքում Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների մասնակցությամբ միջոցառմանը։
Բայդենը շեշտել է, որ եթե մոլորակի ջերմաստիճանի բարձրացումը չսահմանափակվի մինչև 1.5 աստիճան Ցելսիուսի սահմաններում, ապա մարդկությունն ,իրական խնդիր կունենաե: «(Խմբ.՝ Գլոբալ տաքացումը) մարդկության համար ներկայացնում է ամենալուրջ գոյութենաբանական սպառնալիքը, որին մենք երբևէ բախվել ենք, ներառյալ՝ միջուկային զենքը», – ասել է Բայդենը: