Թուրքիայի նախագահի խոսնակը հայտարարել է, որ Թուրքիա-Սիրիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Իրանի մասնակցությունը նպաստավոր է
Թուրքիայի նախագահի Խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Իրանի ներկայությունը Թուրքիայի, Սիրիայի և Ռուսաստանի Դաշնության միջև ընթացող բանակցություններում նպաստավոր է Սիրիայի հակամարտության կարգավորման համար:
Այս մասին Քալընը ասել է TRT հեռուստաալիքով հեռարձակված մամուլի ասուլիսում։
«Ինչպես հայտարարել է մեր նախագահը, մենք ողջունում ենք Իրանի ներգրավվածությունը գործընթացում: Իրանը կարևոր դերակատար է սիրիական հարցում, և նրանց ներկայությունը բանակցություններում, Ռուսաստանի աջակցությամբ, կարող է նպաստել հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանում խաղաղության հաստատմանը», – ասել է Քալընը:
Քալընը հայտնել է, որ հաջորդ հանդիպման օրն ու վայրը դեռ որոշված չեն, և որ երկու երկրների արտգործնախարարները բանակցություններ են վարում, և մոտ ապագայում կարող է հանդիպում կայանալ։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրիի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Ռուսաստանը կարծում է, որ Իրանը պետք է ընդգրկվի Թուրքիա-Սիրիա հարաբերությունների կարգավորման ապագա բանակցություններում։
Նա հայտարարեց, որ այդ թեմայով պայմանավորվածություն է ձեռք բերվել։