Բաժիններ՝

Նեթանյահուն պատասխանել է այն հարցին՝ արդյոք Իսրայելն առնչություն ունի Սպահանի զինամթերքի գործարանի վրա հարձակման հետ

Իսրայելը գործողություններ է ձեռնարկում Իրանում որոշակի զինատեսակների մշակման դեմ: Այս մասին CNN-ին տված հարցազրույցում հայտնել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն: Նա միևնույն ժամանակ խուսափել է ուղիղ պատասխանել այն հարցին՝ արդյոք Իսրայելն է կանգնած Իրանի Սպահան քաղաքում շաբաթ երեկոյան տեղի ունեցած ԱԹՍ-ներով հարձակման հետևում:

«Ես երբեք չեմ խոսում հստակ գործողությունների մասին… Ամեն անգամ, երբ Մերձավոր Արևելքում որևէ պայթյուն է տեղի ունենում, դրանում մեղադրում են կամ դրա պատասխանատու են անվանում Իսրայելին. երբեմն մենք ենք պատասխանատու, երբեմն՝ ոչ», – նշել է Նեթանյահուն:

Հունվարի 28-ին, երեկոյան ժամը 23:30-ի սահմաններում Սպահան նահանգում անօդաչու թռչող սարքերով հարձակում է իրագործվել իրանական զինամթերքի գործարանի վրա։ Իրանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հարձակումը ձախողվել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս