
Վաշինգտոնի մետրոյում հրաձգության հետևանքով տուժել է մեկ մարդ

ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոն քաղաքի մետրոյում հրազենային վիրավորում է ստացել մեկ մարդ:
Այս մասին հայտնել են ճանապարհային ոստիկանությունից։
«Հաստատվել է մեկ վիրավոր՝ հրազենային վնասվածքով»,- ասված է հաղորդագրության մեջ։
Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 1-ին «Potomac Avenue» կայարանում։ Ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել մեկ կասկածյալի։