ՄՆ-ը Մեծ Բրիտանիա է փոխադրել B-2 Spirit երկու ռազմավարական ռմբակոծիչ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի զինված ուժերի եվրոպական հրամանատարությունը (EUCOM):
«Մենք անհրաժեշտ ամեն բան կանենք, որպեսզի խոչընդոտենք առանց գործարքի դուրս գալու աղետալի տարբերակի իրագործումը, ինչի համար այս կառավարությունը մանդատ չունի»,- խոստացել է Քորբինը:
Նավը, որը միգրանտների էր փոխադրում, խորտակվել է Լիբիայի ափերի մոտ: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի Փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչության ներկայացուցչին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորել է Ուկրաինայի իր պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպել Վարշավայում: Այս մասին գրել է «Եվրոպական ճշմարտություն» հրատարակությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի ղեկավարի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին:
Բեյրութը Մոսկվայի միջնորդությունն է ակնկալում Իսրայելի հետ հակամարտության լուծման համար, որին ՌԴ-ն կարող է «դյուրըմբռնելի ուղերձ» հղել Լիբանանի մայրաքաղաքի արվարձանում անօդաչուների հարվածներից հետո:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին որպես վարչապետի պաշտոնի թեկնածու ընտրել է իր գրասենյակի ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Գոնչարուկին: Այս մասին հայտնել է «Ուկրաինսկայա պրավդա»-ն՝ վկայակոչելով աղբյուրներ:
Թուրքիայի պաշտպանության նախարարության հրապարակած տեղեկատվության համաձայն՝ Թուրքիայի կողմից գնված ռուսական Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի երկրորդ խմբաքանակի մատակարարումը Թուրքիային արդեն սկսվել է: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ժան Կլոդ Յունկերն օգոստոսի 27-ի երեկոյան հեռախոսային բանակցություններ կվարի Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ եւ կքննարկի Եվրամիության կազմից թագավորության դուրս գալու պայմանների համաձայնագրի շուրջն ստեղծված իրադրությունը:
Աշխարհում արեւմտյան գերիշխանության դարաշրջանն ավարտվում է աշխարհաքաղաքական փոփոխությունների պատճառով: Այս մասին այսօր հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ելույթ ունենալով հանրապետության դեսպանների խորհրդակցությունում:
Կարկուտով ուղեկցվող սաստիկ տեղատարափը, որը օգոստոսի 26-ին մոլեգնել է Մադրիդում եւ նրա արվարձաններում, կաթվածահար է արել ճանապարհները, խախտել մետրոյի աշխատանքը եւ թիռչքների ուշացման պատճառ դարձել օդանավակայանում:
ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ժամանել է Կիեւ: Այս մասին հայտնել է Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպանությունը:
Իրանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Հասան Ռոուհանիի եւ Դոնալդ Թրամփի հանդիպումը հնարավոր չէ, քանի դեռ Վաշինգտոնը չի վերադարձել միջուկային գործարքի դրույթների կատարմանը: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
Հյուսիսային Կորեան զբաղված է նոր տեսմակի հրթիռների մշտակմամբ, որոնց կալանումը հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգերի օգնությամբ կարող է դժվարանալ: Այս մասին լրագրողներին հայտարարել է Ճապոնիայի պաշտպանության նախարար Տակեսի Իվայան:
Չինաստանը խիստ դժգոհություն եւ վճռական բողոք է հայտնում Հոնկոնգի իրադրության վերաբերյալ G7-ի ղեկավարների հայտարարության կապակցությամբ: Այս մասին հայտարարել է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մանրամասներ է ներկայացրել օգոստոսի 27-ին Մոսկվայում կայանալիք Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Պուտինի միջև հանդիպման մասին։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
EarthAlliance բարեգործական կազմակերպությունը, որի հիմնադիրներից մեկը Լեոնարդո Դի Կապրիոն է, 5 միլիոն դոլար կուղարկի Ամազոնիայի տարածաշրջանին օգնելու համար, որը տուժել է անտառային հրդեհներից:
Իսրայելում հատուկ միջոցառումների փաթեթ է նախապատրաստվում՝ Արևելյան Երուսաղեմում Թուրքիայի գործունեությունը դադարեցնելու նպատակով։ Այս մասին հայտարարել է Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը։
Բրազիլիայի արտաքին գործերի նախարարությունն օգոստոսի 26-ին Եվրոպայում եւ G7-ի մյուս երկրներում դեսպաններին հետ է կանչել արձակուրդից, որպեսզի համակարգվի դիվանագիտական պատասխանը Ամազոնիայի տարածաշրջանում անտառային հրդեհների կապակցությամբ մյուս երկրներում տիրող երկյուղներին:
ԱՄՆ-ի եւ Իրանի հարաբերություններում ոչ մի դրական փոփոխություն չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ Վաշինգտոնը չի հանել հակաիրանական պատժամիջոցները: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատում դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Չաք Շումերը (Նյու Յորքի նահանգից) «սասափելի» է համարել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկությունը՝ Ռուսաստանի պետության ղեկավար Վլադիմիր Պուտինին հրավիրելու G7-ի գագաթնաժողով, որը տեղի կունենա 2020 թվականին Միացյալ Նահանգներում:
Մետաղի որոնման սուր զգացողությունների սիրահար զույգը՝ Մեծ Բրիտանիայի Սոմերսեթի կոմսությունից, հայտնաբերել է, հավանաբար, ամենամեծ գանձերից մեկը երկրի պատմության մեջ, որն ավելի քան հազար տարի դաշտի մեջ Է մնացել տեղական ֆերմաներից մեկում:
Boeing ընկերությունը պլանավորում է 737 MAX ինքնաթիռները շահագործման վերադարձնել 2019 թվականի չորրորդ եռամսյակում: Այս մասին լրագրողներին հայտնել է ընկերության մարկետինգի գծով փոխնախագահ Ռենդի Թինսեթը:
«Մեծ անկայունությունը մեծապես կարող է վտանգել իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում: Ես կարծում եմ, որ ԼՂ հակամարտությունն այն աշխարհաքաղաքական խնդիրներից մեկն է, որն ավելի մեծ ուշադրության պետք է արժանանա միջնորդ երկրների կողմից, բայց կարծելն այլ է, դրա հնարավորությունները դիտարկելը՝ այլ հարց»։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է շուտով Գերմանիա այցելել ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելի հրավերով: Այդ մասին Միացյալ Նահանգների ղեկավարը հայտարարել է օգոստոսի 26-ին՝ Յոթի խմբի (G7) գագաթնաժողովի շրջանակում, որն ընթանում է Բիարիցում:
Յոթի խմբի (G7) երկրների ղեկավարները որոշել են որպես օգնություն 20 մլն եվրո հատկացնել Ամազոնիայում հրդեհները մարելու համար: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բիարիցում G7-ի գագաթնաժողովում Չիլիի իր պաշտոնակից Սեբաստիան Պինյերայի հետ կայացած բանակցություններում:
Յոթի խմբի (G7) բոլոր երկրները համաձայն են, որ Թեհրանին չի կարելի թույլատրել, որ միջուկային զենք ստանա: Օգոստոսի 26-ին այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ G7-ի գագաթնաժողովի հարթակներից մեկում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից առաջ, գագաթնաժողով, որը տեղի է ունենում ֆրանսիական Բիարիցում:
Կրեմլում սադրանք չեն համարում Ռուսաստանին G7 վերադարձնելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կոչը, բայց դա հնարավոր չէ մեկ երկրի առաջարկությամբ: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ G7-ի հաջորդ գագաթնաժողովը «հավանաբար, կանցկացվի Մայամիի» իր կալվածքում: Այդ մասին նա օգոստոսի 26-ին հայտարարել է Բիարիցում ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից առաջ:
G7-ի երկրների ղեկավարները, որոնք հրավիրվել են գագաթնաժողովի, այլ պետությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ կլիմային նվիրված նստաշրջանում հատուկ նվեր են ստացել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից. ձեռքի ժամացույցներ՝ պատրաստված օվկանոսներում հավաքված պլաստիկից: