Կարինե Աճեմյանը ԵԺԿ կանանց խորհրդի նիստում անդրադարձել է Արցախի շրջափակմանը, գերիների հարցին և ՀՀ ներքաղաքական իրավիճակին

ՀՀԿ անդամ Կարինե Աճեմյանը մայիսի 5-ից 7 -ը Մյունխենում մասնակցել է ԵԺԿ կանանց խորհրդի գարնանային նիստին, որին ներկա էին ԵԺԿ ընտանիքի 60 կին ղեկավարներ, Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ։

«Ե՛վ գլխավոր նիստին, և՛ թեմատիկ քննարկումների ընթացքում հանդես եմ եկել ելույթներով, մանրամասն ներկայացնելով երկրում տիրող ներքաղաքական բարդ իրավիճակը, Ադրբեջանի կողմից Արցախը շրջափակման ենթարկելու, ՀՀ սահմանները ապօրինի խախտելու վերաբերյալ աղաղակող փաստերը, գերիների, մարդկային կորուստների մշակութային վանդալիզմի խնդիրները։

Կոչով դիմեցի կանանց, բոլոր հնարավոր հարթակներում Արցախի շուրջ տեղի ունեցող արտակարգ իրավիճակը հրատապ բարձրաձայնելու անհրաժեշտության մասին։ Հատկապես կարևոր էին մասնավոր քննարկումները ԵԺԿ կանանց խորհրդի նոր նախագահ Ռոզալիա Բիրոյի և ԵԺԿ կանանց խորհրդի պատվավոր նախագահ Դորիս Պակի հետ»,- տեղեկացնում է Կարինե Աճեմյանը։

Տեսանյութեր

Լրահոս