ԱՄՆ-ն Թուրքիային առաջարկում էր իր Ս-400-ներն ուղարկել Ուկրաինա. Չավուշօղլու

ԱՄՆ-ն Թուրքիային առաջարկում էր իր Ս-400-ները ուղարկել Ուկրաինա, սակայն Անկարան հրաժարվեց: Այս մասին Habertürk-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Ս-400-ի վերաբերյալ մի քանի առաջարկ է եղել ԱՄՆ-ից։ Մեզ ասացին. մեզ վերահսկողություն տրամադրեք։ Սա առաջարկ է, որն անդրադառնում է մեր անկախությանը։ Այդ դեպքում որտե՞ղ է մեր անկախությունը»,- պատմել է նա:

Նախարարի խոսքով՝ Անկարան բազմիցս ամերիկյան վարչակազմից տարբեր առաջարկներ է ստացել Ս-400-ների վերաբերյալ, և եթե զիջող լիներ, Վաշինգտոնի հետ ներկայիս խնդիրները չէր ունենա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031