Բաժիններ՝

Կուրգանի մարզում հրդեհների զոհերի թիվը հասել է 6-ի, հայտարարվել է բնակչության տարհանում

Ռուսաստանի Կուրգանի մարզում լայնածավալ հրդեհների զոհերի թիվը հասել է 6-ի: Այդ մասին ТАСС-ին հայտնել են առողջապահական մարմիններից։

«Մինչ այս պահը տարածաշրջանում բռնկված հրդեհների հետևանքով զոհվել է վեց մարդ, ևս 14-ը ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ, հիմնականում՝ այրվածքներ: Տուժածները հոսպիտալացվել են բուժհաստատություններում», – ասել է գործակալության զրուցակիցը։

Մայիսի 7-ին Կուրգանի մարզի մի շարք բնակավայրերում բռնկվել են լայնածավալ բնական հրդեհներ, իսկ տարածաշրջանում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել։ Հայտարարվել է Ռեդկինո, Պլոսկայա, Սլադկո Կարասինսկոյե, Կոդսկոյե գյուղերի, ինչպես նաև Կուրգանի արվարձաններում գտնվող Տոպոլյա միկրոշրջանի և Ուվալ ու Սմոլինո ավանների բնակիչների տարհանում։ Ինչպես ТАСС-ին հայտնել են արտակարգ ծառայություններում, մարզի բնակավայրերում հրդեհները ոչնչացրել են 42 տուն։

Մարումը բարդանում է վայրկյանում մինչև 20 մետր սաստիկ պոռթկումներով քամու և անոմալ շոգ եղանակի պատճառով։ Ավելի վաղ հաղորդվել էր 3 զոհի և 6 վիրավորի մասին:

Հարուցվել է քրեական գործ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 293-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով («Անփութություն»)

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս