Բաժիններ՝

Չինաստանի արտգործնախարարը մայիսի 8-12-ն այցով կմեկնի Գերմանիա, Ֆրանսիա և Նորվեգիա

Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանը մայիսի 8-12-ը կայցելի Գերմանիա, Ֆրանսիա և Նորվեգիա: Նման հայտարարություն է արել Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։ Այդ մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից:

«Պետ​​խորհրդի անդամ, Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանը մայիսի 8-12-ը կայցելի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, Ֆրանսիա և Նորվեգիա՝ այդ երկրների արտգործնախարարներ Անալենա Բերբոքի, Կատրին Կոլոննայի և Աննիկեն Հյուիթֆելտի հրավերով», – հայտնել է նա ճեպազրույցում։

Չինացի դիվանագետը չի հստակեցրել Ցին Գանի եվրոպական շրջագայության այլ մանրամասներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031