Բաժիններ՝

Ուկրաինայի պետական պարտքը մարտին հասել է 119,9 միլիարդ դոլարի

Ուկրաինայի պետական ​​և պետության կողմից ​​երաշխավորված պարտքի ծավալը, ըստ երկրի ֆինանսների նախարարության, մարտին ավելացել է 3,9 մլրդ դոլարով և հասել 119,9 մլրդ դոլարի: Այդ մասին հայտնում է  ТАСС գործակալությունը:

«2023 թ. մարտի 31-ի դրությամբ Ուկրաինայի պետական ​​և պետության կողմից ​​երաշխավորված պարտքը կազմել է 4384,99 միլիարդ գրիվնա կամ 119,91 միլիարդ դոլար… 2023 թ. մարտի ընթացքում պարտքի… գումարը գրիվնային համարժեք աճել է 143,23 մլրդ գրիվնայով, դոլարին համարժեք՝ 3,92 մլրդ դոլարով», – ասվում է Ուկրաինայի ֆինանսների նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Ընդ որում, պետական ​​և պետության կողմից ​​երաշխավորված արտաքին պարտքը կազմել է պարտքի ընդհանուր գումարի 65,47%-ը կամ 78,51 մլրդ դոլար, իսկ պետական ​​և պետության կողմից ​​երաշխավորված ներքին պարտքը՝ 34,53 % կամ 41,4 մլրդ դոլար։

Ուկրաինայի պետական ​​պարտքը կազմել է ընդհանուր պետական ​​և պետության կողմից ​​երաշխավորված պարտքի 92,25%-ը կամ 110,62 մլրդ դոլար: Պետական ​​արտաքին պարտքը կազմել է պարտքի ընդհանուր գումարի 59,3 %-ը կամ 71,11 մլրդ դոլար: Պետական ​​ներքին պարտքը կազմել է պետական ​​և պետության կողմից երաշխավորված պարտքի ընդհանուր գումարի 32,95 %-ը կամ 39,51 մլրդ դոլար։

Ուկրաինայի՝ պետության կողմից ​​երաշխավորված պարտքի բաժինը կազմել է 7,75 % կամ 9,29 մլրդ դոլար, այդ թվում՝ պետության կողմից ​​երաշխավորված արտաքին պարտքը կազմել է 6,17 % կամ 7,4 մլրդ դոլար, պետության կողմից ​​երաշխավորված ներքին պարտքը՝ 1,58 % կամ 1,9 մլրդ դոլար։

2023 թ. հունվարին Ուկրաինայի պետական ​​և պետության կողմից ​​երաշխավորված պարտքի ծավալն ավելացել է ավելի քան 5 միլիարդ դոլարով՝ գերազանցելով 116 միլիարդ դոլարը: Փետրվարին Ուկրաինայի պետական ​​և պետության կողմից ​​երաշխավորված պարտքը կրճատվել է 0,59 միլիարդ դոլարով՝ հասնելով 116,01 միլիարդ դոլարի՝ Համաշխարհային բանկից դրամաշնորհներ ստանալու հաշվին:

Գերագույն ռադայի ֆինանսական հանձնաժողովի տվյալներով՝ 2023 թ.-ի բյուջեում նախատեսվել է պետական ​​պարտքի առավելագույն ծավալի ավելացում մինչև 172,7 մլրդ դոլար, ինչը կազմում է հաջորդ տարվա ՀՆԱ-ի կանխատեսվող մակարդակի 102,3%-ը։ Ուկրաինայի 2023 թ.-ի պետական ​​բյուջեն նախատեսում է 38 միլիարդ դոլարի չափով դեֆիցիտ: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ էր արել Արևմուտքին 2023 թ.-ին ամբողջությամբ փակել Ուկրաինայի բյուջեի դեֆիցիտը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս