Բաժիններ՝

Հնդկաստանում զբոսաշրջային նավի շրջվելու հետևանքով զոհերի թիվը հասել է 21- ի

Կերալայի նահանգի Թանուր քաղաքում զբոսաշրջային նավի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի: Այդ մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից:

«Այս պահի դրությամբ գտել ենք 21 մարմին: Մենք չգիտենք նավում (գտնված) մարդկանց ստույգ թիվը, այնպես որ շարունակում ենք որոնումները, որպեսզի հասկանանք՝ արդյոք կան այլ զոհեր», – մեջբերել է ANI գործակալությունը Շիջուի տարածաշրջանային հրշեջ ծառայության աշխատակից Քեյ Քեյի խոսքը:

Միջադեպի վայր են ժամանել արտակարգ ծառայությունների մի քանի բրիգադներ, փրկարարական գործողությունը շարունակվում է։

Թանուրում զբոսաշրջային նավը շրջվել էր մայիսի 7-ին: Տեղական իշխանությունների նախնական տվյալներով՝ երկտախտակամած նավում կարող էր լինել 35-ից մինչև 40 ուղևոր, այդ թվում՝ երեխաներ։

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Twitter-ի իր էջում ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս