Համավարակի սկզբից աշխարհում առնվազն 20 մլն մարդ է մահացել COVID-ից. ԱՀԿ ղեկավար
Համավարակի սկզբից ի վեր աշխարհում առնվազն 20 միլիոն մարդ է մահացել COVID-ից:
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը ՝ նշելով, որ պաշտոնական տվյալները խոսում են 7 միլիոն մահացածների մասին:
«2020 թվականից ի վեր COVID 19-ից պաշտոնապես մահացել է մոտ 7 միլիոն մարդ, բայց իրական թվերը շատ ավելի բարձր են։ Խոսքը առնվազն 20 միլիոն մահացածների մասին է»,- ասել է նա: