Բաժիններ՝

Սիրիան վերսկսում է մասնակցությունը Արաբական պետությունների լիգայի աշխատանքներին

Սիրիան մայիսի 7-ից վերսկսում է մասնակցությունը Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) աշխատանքներին: Այդ մասին ասված է ԱԳՆ ղեկավարների մակարդակով ԱՊԼ խորհրդի արտահերթ նիստի արդյունքներով տարածված հայտարարության մեջ:

Ավելի վաղ Իրաքի ԱԳ նախարար Ահմեդ աս-Սահհաֆն Իրաքի INA գործակալությանը հայտնել էր, որ ԱՊԼ ԱԳ նախարարները հավանություն են տվել Սիրիայի վերադարձին կազմակերպություն: ԱՊԼ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Գամալ Ռուշդին «ՌԻԱ Նովոստի»-ին հաստատել է այդ տեղեկությունը:

«Որոշվել է 2023 թվականի մայիսի 7-ից վերսկսել Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության պատվիրակությունների մասնակցությունը Արաբական պետությունների լիգայի խորհրդի նիստերին և նրա բոլոր մարմիններում ու կազմակերպություններում», – ասվում է հայտարարության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031