Մակրոնը, անվտանգության նկատառումներից ելնելով, հետաձգել է այցն Ուկրաինա
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, անվտանգության նկատառումներից ելնելով, հետաձգել է իր այցը Ուկրաինա, հայտնում է Challenges-ը։
Ավելի վաղ Մակրոնն ասել էր, որ Ֆրանսիան առաջիկա շաբաթներին կավարտի աշխատանքը Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ երկկողմ համաձայնագրի վրա, և խոստացել էր դրա ստորագրման մասին հայտարարել փետրվարին Ուկրաինա իր այցի ժամանակ։
«Մակրոնի առաջին երկկողմ այցը, որը նախատեսված էր փետրվարի 13-14-ը, հետաձգվել է»,- ասվում է հրապարակման մեջ։
Նշվում է, որ Ֆրանսիայի ձեռներեցների միության ներկայացուցիչները նույնպես չեղարկել են իրենց ծրագրած ուղևորությունը Կիև։
Հրատարակության համաձայն՝ Մակրոնի այցը հետաձգվել է նրա անվտանգությունն ապահովելու համար։
Ինչպես նշում է թերթը, Փարիզում ուկրաինացի որոշ դիվանագետներ, իմանալով այցի հետաձգման մասին, «ընկել են իրենց աթոռներից»։ Ճամփորդության կազմակերպիչներն էլ իրենց հերթին դժգոհում են, որ իրենք գտնվում են լիակատար անորոշության մեջ։
Մակրոնի՝ Ուկրաինա այցի նոր ժամկետ չի որոշվել, գրում է Challenges-ը։