Բաժիններ՝

Չինաստանում շենքում բռնկված հրդեհի հետևանքով 15 զոհ և մի քանի տասնյակ վիրավորներ կան

Չինաստանի արևելքում բազմաբնակարան շենքում բռնկված հրդեհի հետևանքով 15 մարդ Է զոհվել, ավելի քան 40-ը՝ վիրավորվել: Այս մասին հայտնում է BBC -ն՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:

Պաշտոնյաները ենթադրում են, որ հրդեհը բռնկվել է շենքի առաջին հարկում, որտեղ էլեկտրական հեծանիվներ էին պահվում: Սակայն հրդեհի կոնկրետ պատճառը դեռևս հայտնի չէ, հետաքննություն է ընթանում:

Շենքը գտնվում է Յուհուատայ Նանջինգ շրջանում, որը գտնվում է Շանհայից մոտ 162 մղոն (260 կմ) հյուսիս-արևմուտք:

Հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, ևս մեկի վիճակը ծանր է:և

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829