ՌԴ-ում բացասական արձագանք է առաջացնում այն, որ ՀՀ իշխանությունները մինիմումի են հասցնում ՌԴ-ի հետ հարաբերությունները, սակայն ամրապնդում կապերն Ուկրաինայի ու Արևմուտքի հետ․ Սուսլով

«Հայաստանը փոխում է Ռուսաստանի հետ հարաբերությունների բնույթը, իսկ Ադրբեջանը՝ ոչ»,- այս մասին այսօր Երևանում «Հայաստանը՝ խաչմերուկում. ՀԱՊԿ, ՆԱՏՕ, թե արտադաշինքային կարգավիճակ» թեմայով միջազգային կլոր սեղանի ժամանակ ասաց Համաշխարհային տնտեսության և համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի Եվրոպական և միջազգային համալիր հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն, Արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի հետազոտական ծրագրերի փոխտնօրեն Դմիտրի Սուսլովը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է Ռուսաստանը զգացմունքային ու բուռն ընկալում Հայաստանի արտաքին քաղաքական քայլերը և չի նկատում Ադրբեջանի նույնպիսի քայլերը։

Սուսլովը ասաց, որ պատասխանը պարզ է, քանի որ Ադրբեջանը չի փոխում Ռուսաստանի հետ իր հարաբերությունների բնույթը, այն չի հասցնում մինիմումի։ Նրա խոսքով, Ուկրաինան ու Ադրբեջանը երկար տարիների ընթացքում հարաբերություններ են պահպանել, իսկ ռուս-ադրբեջանական հարաբերությունները փոփոխական չեն այն դեպքում, երբ ՀՀ-ն վատթարացնում է հարաբերությունները, մինիմումի է հասցնում Ռուսաստանի հետ, միտումը ակնհայտ է։

«Ադրբեջանը պահպանում է Ուկրաինայի և Ռուսաստանի հետ հարաբերությունները, իսկ ՀՀ-ն ցանկանում է ամրապնդել հարաբերությունները և Ուկրաինայի, և Արևմուտքի հետ՝ վատթարացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ, հենց դա է Ռուսաստանում նման զգացմունքային և բացասական արձագանք առաջացնում։ Ադրբեջանը նաև Ռուսաստանի դաշնակիցը չէ և ՀԱՊԿ, ԵԱՏՄ անդամ չէ»,- բացատրեց ռուս վերլուծաբանը։

 

Տեսանյութեր

Լրահոս