Պատվեր է ստացել Արևմուտքից՝ հերթական հակառուսական բեմադրության համար. Արթուր Խաչիկյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
«Սա մեր կառավարությունը չէ. այս մարդիկ ներկայացնում են ուրիշ պետություն: Ներկայացնում են այն պետությունը, որին չեն հետաքրքրում մեր ժողովրդի շահերը. նրանց ընդամենը պետք է, որ այստեղ ինչ-որ հակառուսական օպերացիա սկսվի»,- 168.am-ի հարցադրումներին ի պատասխան՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Ֆրանս 24-ի եթերում արված մի շարք աղմկահարույց հայտարարություններին՝ նշեց քաղաքագետ Արթուր Խաչիկյանը:
Քաղաքագետը շեշտեց՝ չգիտի, թե ինչ է տալու Հայաստանին ՌԴ-ի հետ հարաբերությունների խզումը, ապա հիշեցրեց, որ Թուրքիան չի խզում հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ, որ ՌԴ-ի հետ ունենա լավ հարաբերություններ, և՝ հակառակը:
«Սա ուղղակի հերթական բեմադրությունն է, որը երևի պատվեր է ստացել Արևմուտքից: Հրավիրել Ուկրաինայի ղեկավարին, որն օգնել է Ադրբեջանին 2020 թ.-ին, շնորհավորել Ադրբեջանին հաղթանակի առթիվ, ի՞նչ նպատակով. միայն շարունակել փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ»,- հավելեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում