Հայաստանը կարևորում է Էստոնիայի հետ բարեկամական կապերի զարգացումը. Վահագն Խաչատուրյան

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության նախագահ Ալար Կարիսին՝ ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։

Ուղերձում ասված է.

«Հայաստանը կարևորում է Էստոնիայի հետ բարեկամական կապերի զարգացումը և պատրաստակամ է անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում արդյունավետ համագործակցության ընդլայնման և ամրապնդման ուղղությամբ:

Լիահույս եմ, որ մեր միջև ձևավորված ջերմ անձնական հարաբերությունները ևս կնպաստեն անցյալ տարի Էստոնիա կատարած իմ այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանը` ի շահ մեր ժողովուրդների»:

Տեսանյութեր

Լրահոս