Եթե ​​Ռուսաստանը Հայաստանին ընկալի որպես հակառուսական հարթակ, ապա հետևանքները չափազանց տխուր կլինեն. փորձագետ

«Ռուսաստանը հայ-ռուսական հարաբերություններում գնում է ստատուս-քվոյի պահպանման ճանապարհով»,- այս մասին Երևանում «Հայաստանը՝ խաչմերուկում. ՀԱՊԿ, ՆԱՏՕ, թե արտադաշինքային կարգավիճակ» թեմայով միջազգային կլոր սեղանի ժամանակ ասաց Համաշխարհային տնտեսության և համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի Եվրոպական և միջազգային համալիր հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն, Արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի հետազոտական ծրագրերի փոխտնօրեն Դմիտրի Սուսլովը։

Նա նշեց, որ եթե Ռուսաստանը Հայաստանն ընկալի՝ որպես հակառուսական քաղաքականության գործիք, պլացդարմ, ապա հետևանքները կլինեն չափազանց  տխուր։

«Բայց պետք է հասկանալ, որ Ռուսաստանն ունի էական սահմանափակող հանգամանքներ և  քանի դեռ պատերազմի մեջ է Ուկրաինայում, ապա քիչ հավանական է, որ կգնա Հայաստանի հարցում խեղդող պատժամիջոցների կիրառման, քանի որ ՌԴ-ն հետաքրքրված է հակառակում։ Ռուսաստանը հետաքրքրված է Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների պահպանմամբ՝ շրջանցելու համար արևմտյան պատժամիջոցները»,- ասաց ռուս վերլուծաբանը։

Նրա խոսքով՝ բարդ է պատկերացնել, որ ՌԴ-ն Հայաստանի նկատմամբ ռազմական գործիքներ կկիրառի, երբ կա պատերազմ Ուկրաինայում, և քանի դեռ ՀՀ-ն մնում  է ՀԱՊԿ անդամ։

«Բայց ՀՀ իշխանությունների նման քաղաքականության շարունակության դեպքում լինելու է մասսայական ուժի կիրառում այլ երկրների կողմից, բացի Ռուսաստանից։ Առաջինը՝ Ադրբեջանը։ Հնարավոր է՝ նաև Թուրքիան»,- ասաց Սուսլովը։

Տեսանյութեր

Լրահոս