Թրամփը խոստանում է ընտրվելու դեպքում կանխել երրորդ համաշխարհային պատերազմը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ընտրվելու դեպքում կկանխի երրորդ համաշխարհային պատերազմը, որին հիմա աշխարհը շատ մոտ է։

«Ես կկանխեմ երրորդ համաշխարհային պատերազմը։ Մենք շատ մոտ ենք դրան, և դա կլինի այնպիսի պատերազմ, որը կտարբերվի բոլոր մյուսներից»,- ասել է նա:

Նա նաև նշել է, որ կկարողանա վերականգնել խաղաղությունը՝ ներառյալ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտությունում, «նույնիսկ Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակ ժամանելուց առաջ»:

ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան այս տարվա նոյեմբերին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829