Բաժիններ՝

ԱՄՆ-ի զինվորականները Եմենում ոչնչացրել են հութիների մի քանի ԱԹՍ և հրթիռային կայանք

ԱՄՆ զինված ուժերը Եմենում ոչնչացրել են հութիների անօդաչու թռչող սարքեր և հրթիռային կայանքներ: Այս մասին հաղորդում է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։

«Վերջին 24 ժամվա ընթացքում ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ուժերն Իրանի աջակցությունը վայելող հութիների կողմից վերահսկվող Եմենի տարածքում հաջողությամբ ոչնչացրել են հութիների երեք անօդաչու թռչող սարք և երկու հրթիռային կայանք»,- հաղորդել է հրամանատարությունը X սոցիալական հարթակում:

Հաղորդագրության համաձայն՝ «որոշվել է, որ այդ կայանքներն ակնհայտ և անմիջական սպառնալիք են ներկայացնում տարածաշրջանում ԱՄՆ-ի և կոալիցիայի ուժերի, ինչպես նաև առևտրային նավերի համար»:«Այդ գործողությունները ձեռնարկվել են ազատ նավագնացությունը պաշտպանելու և միջազգային ջրերն ավելի ապահով դարձնելու համար», – ընդգծել են CENTCOM-ում:

2023 թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների հարձակումից հետո Իսրայելը ռազմական գործողություններ է իրականացնում Գազայի հատվածում։ Պատերազմի ընթացքում հութիներն, ի նշան պաղեստինցիներին աջակցության, պարբերաբար հարվածներ են հասցնում Կարմիր ծովով անցնող նավերին։

Այս ընթացքում նրանք հարձակվել են ավելի քան 80 նավի վրա։ Ի պատասխան՝ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան կանոնավոր կերպով հարվածներ են հասցնում  Եմենում հութիների օբյեկտներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30