Բաժիններ՝

Ռուսաստանում ընթանում է տարածաշրջանային և ՏԻՄ ընտրությունների եզրափակիչ քվեարկությունը

Ռուսաստանում սեպտեմբերի 8-ը տարածաշրջանային և տեղական ինքնակառավարման  մարմինների ընտրությունների քվեարկության եզրափակիչ օրն է:

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Ռուսաստանի մարզերում տարբեր մակարդակների ընտրությունների եզրափակիչ օրը՝  քվեարկություն է անցկացվում նաև Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և սահմանամերձ ութ շրջաններում։

Ընտրությունների առաջին օրը՝ սեպտեմբերի 6-ին, ընտրատեղամասեր են բացվել երկրի 49 մարզերում, որտեղ որոշում է կայացվել ընտրություններն անցկացնել երեք օրվա ընթացքում: Հաջորդ օրն ընտրական գործընթացին միացել է ևս 13 սուբյեկտ: Սեպտեմբերի 8-ին քվեարկությունն ընթանում է ևս 21 սուբյեկտներում, այդ թվում՝ Կուրգանի շրջանի ղեկավարի, ինչպես նաև Կաբարդինա-Բալկարիայի, Թաթարստանի և Տիվայի օրենսդիր ժողովների պատգամավորների ընտրություններում։ Բոլոր ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 08:00-ին և կփակվեն  20:00-ին:

Բացի այդ, օգոստոսի 30-ից սեպտեմբերի 2-ը Ռուսաստանի 14 մարզերում գործել են արտատարածքային ընտրատեղամասեր, որտեղ կարող էին քվեարկել Կուրսկի սահմանամերձ շրջանը Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների պատճառով լքած բնակիչները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30