Բաժիններ՝

Մասկն ասել է՝ երբ տեղի կունենա առաջին թռիչքը դեպի Մարս

Ամերիկյան SpaceX ըներկությունն իր առաջին անօդաչու Starship տիեզերանավերը Մարս կուղարկի երկու տարվա ընթացքում, երբ բացվի դեպի «Կարմիր մոլորակ» թռիչքների հաջորդ մեկնարկային պատուհանը: Այս մասին ընկերության գործադիր տնօրեն Իլոն Մասկը հայտնել է X-ում կատարած գրառմամբ։

«Այս առաքելությունը կլինի անօդաչու՝ Մարսի վրա վայրէջքի անվտանգությունը փորձարկելու համար։ Եթե այդ վայրէջքները բարեհաջող ընթանան, ապա առաջին անձնակազմով թռիչքները դեպի Մարս կլինեն 4 տարվա ընթացքում», – գրել է նա։

Միլիարդատերը խոստացել է, որ թռիչքների հաճախականությունը կավելանա երկրաչափական ծավալով՝ նպատակ ունենալով մոտ 20 տարի հետո Մարսի վրա ստեղծել ինքնաբավ քաղաք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30