Ռուսական Regnum հրատարակությունը հրապարակել է հայտնի վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի հոդվածը, որում քաղաքագետն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդրին, եզրակացնելով, որ Ստեփանակերտի կարգավիճակի հարցը կարող են լուծել Մոսկվան և Բաքուն՝ առանց Երևանի մասնակցության:
Հունվարի 25-ին 5,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Պապուա Նոր Գվինեայում՝ Նոր Բրիտանիա կղզում:
Ինդոնեզիայի իշխանություններն օտարերկրյա երկու լցանավ է կալանել երկրի տարածքային ջրերում նավթի անօրինական տեղափոխման կասկածանքով: Այդ մասին հունվարի 25-ին հաղորդել է The Jakarta Post հրատարակությունը։
Մենք Մինսկի խմբի «любимчик»-ն էինք, որովհետև կարողանում էինք բանակցել. Արմեն Աշոտյան
ԱՄՆ-ի Ինդիանայի նահանգի Ինդիանապոլիսում հրաձգության զոհ է դարձել հինգ մարդ:
4,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կամչատկայի երկրամասի Միլկովոյի շրջանում:
ԱՄՆ-ի իրավապահ մարմինները պնդում են, որ Ազգային գվարդիայի լրացուցիչ ստորաբաժանումները մնան Վաշինգտոնում արդեն նախկին նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի ընթացակարգի ժամանակ:
Վաշինգտոնը եւ Տոկիոն 2015 թվականին գաղտնի համաձայնության են հասել, ըստ որի Ճապոնիայի Ինքնապաշտպանության ուժերի ամֆիբիական ստորաբաժանումները կարող են տեղաբաշխվել ԱՄՆ-ի ծովային հետեւակի՝ Ճապոնիայի Օկինավա կղզու հյուսիս – արեւելքում գտնվող Քեմփ Շվաբ ռազմակայանում:
Փարիզում շուրջ 300 ներգաղթյալներ «գրավել» են մայրաքաղաքի 16-րդ շրջանի նախկին մանկապարտեզի շենքը: Նրանք իշխանություններից պահանջում են կորոնավիրուսից ու ցրտից պատսպարվելու համար ապաստաններ տրամադրել։Լ Այս մասին գրում է belta.by-ը։
«Բայց նախապես սրա մասին շատ չեն խոսում, որ հայերին հանկարծակիի բերեն։ Հայերի զգոնությունը թուլացնելու համար խոսում են, իբր թե հարևանությունից և խաղաղությունից։ Իսկ Հայաստանում սխալը սխալի հետևից են կրկնում։ Ինչո՞ւ են ժամանակից շուտ մարդկանց պատրաստում խաղաղության, եթե Ադրբեջանում քննարկում են Հայաստանից ահռելի գումար պահանջելու, Զանգեզուրը պահանջելու մասին։ Հայաստանում պետք է մտածեն հակաքայլեր, որ հետո չկանգնեն փաստի առջև»,– ասել է քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Դմիտրի Եվստաֆևը:
Ժամանակացույցի համաձայն՝ Ներկայացուցիչների պալատը երկուշաբթի՝ հունվարի 25-ի ուշ երեկոյան Թրամփի դեմ իմփիչմենթի մեղադրանք կփոխանցի, իսկ երեքշաբթի օրը նախնական վարույթ կլինի: Այնուհետև Թրամփի իրավաբանական թիմը ժամանակ կունենա նախապատրաստել գործը:
Չեխ գրող, Եվրախորհրդարանի նախկին անդամ Յարոմիր Շտետինան բացահայտել է փախստականների վերաբերյալ ադրբեջանական ստերը:
Իտալիան արգելափակել է «ՏիկՏոկ»-ը որոշ օգտատերերի համար՝ մի աղջկա մահվանից հետո, ով ցանցում խաղացել է «խեղդելու» խաղ (Choking game):
Կիպրոսը մարտի 1-ից բացում է սա հմանները եւ օդանավակայանները բոլոր երկրներից զբոսաշրջիկների համար:
Կուբայում COVID-19-ի հետ կապված իրադրության վատթարացումն օտարերկրյա հյուրերի համար ուղեւորությունների ժամանակավոր սահմանափակումների է հանգեցրել տուրիստական գոտիների սահմաններից դուրս գտնվող Կայո-Կոկո եւ Կայո-Գիլիերմո առողջարաններ:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետությունում, այցի օրերին՝ հունվարի 22-26-ը, նա Իրանի գործընկերների հետ քննարկելու է երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները։
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմաբան Էդիկ Մինասյանը տարակուսելի է համարում հանրության, նաև իշխանության շրջանում շրջանառվող այն խոսակցությունները, թե Սյունիքի մարզի այն տարածքները, որոնք այսօր անցել են ադրբեջանական զորքի հսկողության տակ, նախկինում եղել են ադրբեջանական տարածքներ։ Նման խոսակցության շրջանառելը նշանակում է՝ կեղծել պատմությունը, քանի որ դրանք զուտ հայկական տարածքներ են։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կվերանայի Աֆղանստանի «Թալիբան» արմատական խմբավորման հետ Դոնալդ Թրամփի նախորդ վարչակազմի կնքած խաղաղության համաձայնագիրը:
Հնդկաստանում ՌԴ դեսպան Նիկոլայ Կուդաշեւը հաստատել է այն տեղեկատվությունը, որ հնդիկ զինվորականները կուղեւորվեն Ռուսաստան՝ C-400 զենիթահրթիռային համակարգերի (ԶՀՀ) շահագործումը ուսանելու համար:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հունվարի 22-ին կսկսի կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի տվյալների քննարկումը, այն կարող է տեւել մի քանի օր:
Գերմանիայում հայտնաբերել է կորոնավիրուսի նոր՝ Բրազիլիայում հայտնաբերված տարբերակի առաջին դեպքը:
Տեղական իշխանությունների որոշմամբ Չինաստանի մայրաքաղաքի մի քանի շրջաններում վարակի տարածման նոր բռնկման հետ կապված կորոնավիրուսի զանգվածային թեստավորում են սկսել բնակչության շրջանում:
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շտաբը գումար է վճարել մասնավոր անձանց և կազմակերպություններին, որոնք հունվարի 6-ին բողոքի ակցիաներ էին կազմակերպել Կապիտոլիումի առջև:
«Ճանապարհները, մեծ հաշվով, չէին կարող երկար փակ մնալ այս տարածաշրջանում, որովհետև «Մետաքսի ճանապարհը» շատ արագորեն կառուցվում է, բայց այստեղ հիմնական խնդիրն այն է, թե ով պետք է կարողանա վերահսկի և տիրի այս տարածաշրջանի ուղիներին:
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը կանադական «Monocle» ամսագրին տված հարցազրույցում անդրադարձել է թուրք-հունական հարաբերությունների թեմային։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Կարծում եմ՝ առավելագույն արդյունքը կլինի ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների վերսկսումը»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց գերմանացի վերլուծաբան Ուվե Հալբախը՝ անդրադառնալով Արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացում ԱՄՆ հնարավոր ներգրավմանն ու դրա արդյունքներին։
ԱՄՆ-ի ազգային գվարդիականներին, որոնց Ջոզեֆ Բայդենի պաշտոնակալությունից հետո Կոնգրեսի շենքից տեղափոխել էին ավտոմոբիլային գարաժ, հետ են վերադարձրել Կապիտոլիում:
Երեկ Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը հրապարակել է Ռուսաստանի քաղաքներում «բողոքի ակցիաների երթուղիների» քարտեզը և ինֆորմացիա նետել դաշտ՝ «Կրեմլի վրա արշավի» մասին: Ի՞նչ էր դա՝ ցուցո՞ւմ, թե՞ հրահանգ: Այդպիսի պլանների մասին նույնիսկ կազմակերպիչները չէին հայտարարել:
Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքից արձակած ականից հունվարի 23-ին զոհվել է Դոնեցկի ինքնահռչակ Հանրապետության զինծառայողը:
Մոսկվայում ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները, ովքեր փորձում էին չարտոնված ակցիա կազմակերպել, ձերբակալվել են: