Բաժիններ՝

Իսրայելը հայտնել է Լիբանանի հարավում «Հեզբոլլահ»-ի դիրքերին հարվածներ հասցնելու մասին

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հաղորդել է, որ հարվածներ է հասցրել շիա «Հեզբոլլահ» շարժման հրթիռային արձակման կայանքին և ռազմական օբյեկտներին: Այդ մասին ԻՊԲ-ն հաղորդագրություն է տարածել Telegram-ում։

«Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել «Հեզբոլլահ»-ին պատկանող ռազմական օբյեկտներին և հրթիռային կայանքի Լիբանանի հարավում Կֆարկելայի, Թայբեհի, Հանինի և Յարինի շրջաններում», – նշվում է հաղորդագրության մեջ:

ԻՊԲ-ի մամուլի ծառայությունը նաև հայտնել է, որ իսրայելական ռազմական ավիացիան «Հեզբոլլահ»-ին պատկանող ռազմական կառույց է ոչնչացրել Լիբանանի հարավային Խիրբեթ Սելմ բնակավայրի շրջանում։

2023 թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների հարձակումից հետո Իսրայելը ռազմական գործողություններ է իրականացնում Գազայի հատվածում։

Այս ընթացքում Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը պարբերաբար փոխադարձ հարվածներ են հասցնում միմյանց։ Իսրայելի հյուսիսային և Լիբանանի հարավային շրջաններից տասնյակ հազարավոր մարդիկ են տարհանվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30