
Վլադիմի Պուտինը կմասնակցի զորավարժություններին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ կմասնակցի ՌԴ ԶՈՒ զորավարժություններին։ ՌԴ նախագահի ժամանակացույցի մասին տեղեկացվում է Ռոսիա-1 հեռուստաալիքի «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման եթերում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Բացի այդ, ազդարարվում է ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների և կառավարության անդամների հետ Վլադիմիր Պուտինի հանդիպումների մասին։
Նախատեսված այլ միջոցառումների թվում են BRICS-ի հանդիպումները: