Պուտինը ծննդյան օրը շփվելու է ԱՊՀ երկրների ղեկավարների հետ

«Հոկտեմբերի 7-ի երեկոյան՝ իր ծննդյան օրը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ոչ պաշտոնական շփվելու է ԱՊՀ երկրների ղեկավարների հետ, իսկ հոկտեմբերի 8-ին նախատեսվում է ԱՊՀ գագաթնաժողովը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Երեկոյան նախագահը ոչ պաշտոնական շփում կունենա ԱՊՀ երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ, ովքեր այդ ժամին կժամանեն Մոսկվա՝ մասնակցելու վաղվա ԱՊՀ-ի գագաթնաժողովին»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Նա նաև հավելել է, որ Պուտինը փակ աշխատանքային հանդիպումներ է ունեցել, և այսօր նախատեսված է միջազգային զանգ։ Առաջին անգամը չէ, որ Պուտինն իր ծննդյան օրն անցկացնում է ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական հավաքով, հաջորդ օրը կազմակերպելով պաշտոնական հավաք։ Սա արդեն ավանդական դարձած ձևաչափ է։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին, ինչպես նաև մեկնել Մոսկվա՝ մասնակցելու այսօր նախատեսվող ոչ պաշտոնական հավաքին, իսկ վաղը՝ ԱՊՀ գագաթնաժողովին։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031