Ուկրաինային արևմտյան զենքերով ՌԴ-ի տարածքի խորքին հարվածելու թույլտվությունը խաղ է կրակի հետ. Լավրովը
Ռուսաստանի տարածքի խորքում արևմտյան զինատեսակներով Ուկրաինայի զինված ուժերի հարվածների մասին խոսակցությունները խաղ են կրակի հետ և կարող են վտանգավոր հետևանքներ ունենալ. այս մասին ամերիկյան Newsweek ամսագրին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Քննարկվում է ուկրաինական զինված ուժերին արևմտյան հեռահար հրթիռներով Ռուսաստանի խորքերը հարվածելու համար թույլտվություն տալը։ Կրակի հետ այսպես խաղալը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ։ Ինչպես ասել է նախագահ Վլադիմիր Պուտինը, մենք համապատասխան որոշումներ կկայացնենք՝ ելնելով Արևմուտքից բխող սպառնալիքների մասին մեր ըմբռնումից: Եզրակացությունները ձեզ եմ թողնում», – հավելել է դիվանագետը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տևական ժամանակ է՝ փորձում է Արևմուտքից համաձայնություն ստանալ նրա մատակարարած զենքերով ՌԴ-ի խորքին հարվածելու համար, սակայն առայժմ ապարդյուն: