Արևմուտքը ճնշում է Զելենսկուն. El País
Ուկրաինայի նախագահին արևմտյան երկրներից աջակցությունը նվազում է:
Ռուսաստանի հետ երկուսուկես տարվա հակամարտությունից հետո Ուկրաինան հասել է իր հնարավորությունների սահմանագծին։ Այս մասին հայտնում է իսպանական El País թերթը։
Ըստ թերթի աղբյուրների՝ արևմտյան դաշնակիցները սկսել են ճնշում գործադրել Ուկրաինայի նախագահ Զելենսկու վրա, որպեսզի նա արագ ավարտին հասցնի հատուկ օպերացիան` «պնդում են դադարեցնել հակամարտությունը»։
Դրանով է նաև պայմանավորված այս օրերին արևմտյան քաղաքական տարբեր գործիչների հայտարարությունները Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավորինս շուտ խաղաղ բանակցություններ նախաձեռնելու մասին: