ՀԱՄԱՍ-ը հրթիռակոծել է Թել Ավիվը, կա 2 վիրավոր
Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը հինգ հրթիռ է արձակել Թել Ավիվի վրա, որի հետևանքով երկու կին թեթև բեկորային վնասվածք է ստացել։ Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։Երկու վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։
Թել Ավիվում և մերձակա քաղաքներում օդային տագնապի շչակներ են գործարկվել։
Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտնել է, որ հինգ հրթիռներն արձակվել են Գազայի հարավային Խան Յունիս քաղաքի կողմից։
ՀԱՄԱՍ-ն իր հերթին պատասխանատվություն է ստանձնել հրթիռակոծության համար։
ԻՊԲ-ն ավելի վաղ նախազգուշացրել էր, որ ՀԱՄԱՍ-ն, ամենայն հավանականությամբ, հրթիռային հարվածներ կհասցնի Իսրայելի կենտրոնական շրջաններին հոկտեմբերի 7-ին՝ շարժման հարձակման մեկ տարվա տարելիցի օրը։